-
20.11.2018|
23:56
ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստում սահմանել է դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը:
-
20.11.2018|
23:55
Անդրադառնալով աղմուկ բարձրացրած եկամուտները հայտարարագրելու կամ արտագնա աշխատողներին հարկելու նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նորից նշեց, որ դա ընդամենը գաղափար էր, որն անգամ թղթի վրա չէր շարադրվել, և իր կառավարությունը գնալու է քաղաքացիների հարկային բեռը թեթևացնելու, ոչ թե ավելացնելու ճանապարհով.
-
20.11.2018|
23:54
Այսօրվա ասուլիսում շրջանցվեց կառավարության տարբեր անդամների դեմ մեդիա արշավների թեման, երբ, օրինակ, կեղծ էջեր տարածում են լուսանկար, թե իբր Կրթության նախարարը ուղղագրական սխալներով է գրում, կամ թիրախավորում են Առողջապահության նախարարին․
-
20.11.2018|
23:53
Քաղաքական հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանի խոսքով, կառավարության գլխավոր խնդիրը տնտեսական հեղափոխություն իրականացնելն է լինելու՝ նախկին իշխանությունների նման ոչ թե աղքատ լինելը, այլ աշխատանքը խրախուսելու ճանապարհով։
-
20.11.2018|
23:52
Այսօր ավելի քան երեք ժամ տևած ասուլիսի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասն անդրադարձավ ՀԱՊԿ-ում ստեղված իրավիճակին, ՀԱՊԿ անդամ Բելառուսի հետ ունեցած վերջին օրերի լարված հարաբերություններին, այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին։
-
20.11.2018|
23:51
«Խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրվա դրությամբ մենք կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորություններն՝ առանց բացառության», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
-
20.11.2018|
23:50
«Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությանը։ Փաշինյանը շարունակեց՝ պատրաստվում են գործընկերության միջավայրում պաշտպանել Հայաստանի ազգային շահերը։
-
20.11.2018|
23:49
Երրորդ սերնդի թղթադրամները տեղական արժութային շուկայում կներդրվեն աստիճանաբար։ 1000 դրամի վրա պատկերված է Պարույր Սևակը, 5000-ի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 հազար դրամին՝ Կոմիտասի նկարն է, 20 հազարին՝ Հովհաննես Այվազովսկու, և 50 հազար դրամի վրա՝ Գրիգոր Լուսավորիչն է:
-
20.11.2018|
22:28
Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է:
-
20.11.2018|
22:27
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը մտահոգություն է հայտնում, որ ՀՀ–ում տնտեսական աճի տեմպը շարունակում է նվազել։ Բագրատյանը գտնում է, որ մինչև տարվա վերջ այն նվազելու է, իսկ 2019-ի առաջին կեսին հնարավոր է բացարձակ անկում։
Այս մասին Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։