-
20.11.2018|
21:59
Ալավերդու քաղաքային թատրոնում պրեմիերա է: Բեմում Աղասի Այվազյան «Դիպլիպիտո» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումն է: Բեմադրող ռեժիսորը Ալավերդու քաղաքային թատրոնի դերասան Հրաչյա Պապինյանն է:
-
20.11.2018|
15:37
Շանհայում ավարտվեց Prowine China 2018 միջազգային ցուցահանդեսը, որտեղ հայկական գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող 10 ընկերություններ, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ ու աջակցությամբ, մեկ միասնական տաղավարով ներկայացնում էին հայկական գինիներն ու կոնյակը։
-
20.11.2018|
15:35
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամներից մի քանիսը սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության առաջացրած միջազգային սկանդալից հետո մտադիր են խոչընդոտել թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի գահ բարձրանալուն` գրում է Reuters-ը՝ հղում կատարելով թագավորական ընտանիքին մոտ երեք աղբյուրի:
-
20.11.2018|
15:32
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով ԱՄՆ-ի սահմանած խիստ պատժամիջոցներին, հայտարարել է, որ իր երկիրը «ոչ միայն կդիմանա դրանց, այլև կբարգավաճի»:
-
20.11.2018|
15:31
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Մեքսիկայի հետ սահմանին քաշված նոր փշալարային պատնեշի լուսանկարրը՝ հայտարարելով, որ այլևս ոչ մի ներգաղթյալ չի կարողանա մագլցել դրա վրայով:
-
20.11.2018|
15:30
Պենտագոնը քննարկում է, թե ինչ այլընտրանք կարելի է առաջարկել Թուրքիային ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի փոխարեն` ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պահոնը:
-
20.11.2018|
15:29
«168 Ժամը» գրում է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը, ըստ որոշ գնահատականների, ճգնաժամ է առաջ բերել ՀԱՊԿ-ում, որի գագաթնակետն օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մինսկի «փոխհրաձգությունն» էր:
-
20.11.2018|
15:27
«Ժամանակը» գրում է. «Արարատի մարզի բնակիչները չափազանց զարմացած են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում որոշ թեկնածուների հայտնվելով:
-
20.11.2018|
15:26
«Հրապարակը» գրում է. «Երևանի ավագանու հեղափոխական անդամների շրջանում «բունտ» է հասունանում քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։
-
20.11.2018|
15:25
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: