-
19.11.2018|
12:04
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կարծիքով՝ իրեն կհաջողվի Brexit-ի շուրջ Բրյուսելի համաձայնությունը ստանալ ԵՄ գագաթաժողովում` հաղորդում է Reuters-ը:
-
19.11.2018|
12:03
Արգենտինայի իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող ծովի հատակից դուրս բերել «Սան Խուան» սուզանավը:
-
19.11.2018|
12:02
Արտահերթ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Եվ որպես պաշտպանության նախկին նախարար, և որպես քաղաքացի միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին և շարքում:
-
19.11.2018|
12:01
Նոյեմբերի 11-17-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 80 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
-
19.11.2018|
12:00
Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված 445 բեռնատար ավտոմեքենա:
-
19.11.2018|
11:56
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ինտենսիվ ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է մարդատար ավտոմեքենաների համար։ Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկը դեռևս արգելված է։
-
19.11.2018|
11:51
Նոյեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերականգնեց Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, որ կասեցվել էին Գործողությունների համապարփակ ծրագրի ստորագրումից հետո 2015-ին, որից ԱՄՆ-ը դուրս եկավ 2018-ի մայիսին:
-
19.11.2018|
11:40
ԱՄՆ ԿՀՎ-ն հանգել է եզրակացության, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ իբն Սալմանն է տվել The Whashington Post-ի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հրամանը` գրում է Reuters-ը, հղում անելով հետաքննությանը մերձ աղբյուրներին:
-
19.11.2018|
01:43
Պապուա Նոր Գվինեայում ավարտվել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը, որին մասնակցող պատվիրակների տարաձայնությունների պատճառով եզրափակիչ հռչակագիրն ընդունվել է՝ բացառելով վիճահարույց կետերը:
-
19.11.2018|
01:42
Երբ հիմնադրում էինք կուսակցությունն, ինձ մոտ կար տպավորություն, որ միայն մեր կուսակցության փողի տեղն էր կասկածելի: Մենք ասում էինք՝ այնպես կանենք, որ լինեն դրանք թափանցիկ` «Լուսավոր Հայաստան» կուսակցության դրամահավաքի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
artners">Գործընկերներ
Հետադարձ կապ