-
19.11.2018|
01:41
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը չի բացառել, որ բրիտանացիները կարող են Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ ևս մեկ հանրաքվե անցկացնել, սակայն ոչ մոտ ժամանակներս:
-
19.11.2018|
01:40
Նոյեմբերի 18-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա:
-
19.11.2018|
01:39
Չնայած Իրանի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած խիստ պատժամիջոցներին, Իրաքն ու Իրանը մտադիր են ավելացնել երկկողմ առևտրի ծավալները:
-
19.11.2018|
01:37
Նոյեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
-
18.11.2018|
13:39
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 19- ից դեկտեմբերի 10-ը Երևանում կանցկացնի «ԱրմմոնոPlus» թատերական փառատոն («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է):
-
18.11.2018|
13:38
Նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնի եզրափակիչ համերգը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին մեկնարկած փառատոնն իրականանում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
-
18.11.2018|
13:36
Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները ( Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) վաղվանից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։ Շաբաթ օրը՝ ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, կիրակի՝ ժամը 9։00-ից մինչև 13։00-ն, և ինչպես մյուս բոլոր օրերին՝ առանց ընդմիջման։
-
18.11.2018|
12:59
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ Լարսում առաջացած խնդրի մասին խոսել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ։
-
18.11.2018|
12:58
Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով մեկնեց ՌԴ Նովոսիբիրսկ քաղաք` հանդիսապետելու նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը:
-
18.11.2018|
12:57
Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չի նախատեսում թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլահ Գյուլենի վտարումը երկրից՝ գրում է Bloomberg-ը։
artners">Գործընկերներ
Հետադարձ կապ