-
18.11.2018|
12:20
6-րդ գումարման լուծարված խորհրդարանը շարունակում է գործել մինչև 7-րդի ընտրությունը և այս օրերին ընդունում է խայտառակ որոշումներ: Միակ պատճառը քաղաքական ուժերի միմյանց նկատմամբ անհաշտ վերաբերմունքն է և բոլոր հարցերի գերքաղաքականացումը Աժ արտահերթ ընտրություններից առաջ:
-
18.11.2018|
00:32
Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնաբերել են 2017-ի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը: Պաշտպանության նախարարությունն ու ռազմածովային ուժերը համատեղ աշխատանքներից հետո ի վերջո կարողացել են հստակեցնել սուզանավի գտնվելու վայրը:
-
18.11.2018|
00:31
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, դրել է միջազգային դատախազի տեղ, որը կարող է պատժել ու ներել` հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։
-
18.11.2018|
00:30
Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում այս տարի նոյեմբերի 13-ի դրությամբ քննությունն ավարտված 5 և քննվող 60 քրեական գործերով պատճառված նյութական վնասը 555165 544 դրամ է, որից վերականգնվել է 42 միլիոնը` ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
-
18.11.2018|
00:29
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում հանդիպել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ։ Մատարելան ողջունել է նրա այցը Իտալիա, ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահները քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր։
-
18.11.2018|
00:27
Այսօր արտահերթ նիստում ԿԸՀ-ի որոշմամբ 48 ժամ է տրվել դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրված «Սասնա Ծռեր», «Օրինաց Երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին գրանցման համար ներկայացրած փաստաթղթերի անճշտությունները վերացնելու համար:
-
17.11.2018|
18:30
Սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել էին Երևան-Բագրատաշեն միջպետական նշանակության ճանապարհը: Տավուշեցիների պահանջը հետևյալն էր՝ ստիպել Հայաստանի իշխանությանը կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիների փոխանակումը, որոնց թվում է նաև բերդավանցի 34-ամյա Կարեն Ղազարյանը:
-
17.11.2018|
12:54
«Ժամանակը» գրում է. ««Իմ քայլը» դաշինքի կողմից Արագածոտնի մարզը ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սերգեյ Մովսիսյանը հայտնի է որպես Աշտարակ քաղաքում գործող գիշերային ակումբի` սթրիփ բարի մենեջեր:
-
17.11.2018|
12:52
«Փաստը» գրում է. «Այս օրերին, երբ բոլորը զբաղված են համապետական ընտրությունների մանրամասների մասին տեղեկություններ հայթայթելով կամ տարածելով, թվում է, թե այլ գործերով զբաղվելը ժամանակավրեպ ու անիմաստ է: Այս թոհուբոհի ընթացքում նախարարությունների օպտիմալացման նախապատրաստական աշխատանքների ակտիվ գործընթաց է իրականացվում:
-
17.11.2018|
12:48
«Ժամանակը» գրում է. «Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավի, «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրվելու առաջարկ էր ստացել: