-
15.11.2018|
21:23
Ազգային ժողովի արտահերթ ընտրութուններում 2010 ընտրական տեղամասերից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում: Այսպիսի որոշում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում:
-
15.11.2018|
21:21
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել ընդհանուր 484 դատապարտյալ:
-
15.11.2018|
21:17
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Լուգանսկի և Դոնեցկի Ինքնավար ժողովրդավար Հանրապետություններում տեղի ունեցած ընտրույթյունները քննադատող հայտարարություններին՝ ասելով, որ քննադատողներից ոչ ոք չի քննարկում այն սպանություննները, որ տեղի են ունեցել երկու երկրամասերում էլ:
-
15.11.2018|
15:19
Football Leaks-ի հրապարակումից հետո ֆրանսիական ֆուտբոլային «Պարի Սեն Ժերմեն» ակումբը կարող է վտարվել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: Դրա համար հիմք կարող է ծառայել այն, որ ՈՒԵՖԱ-ն վերսկսել է ակումբի նկատմամբ հետաքննությունը՝ կապված հովանավորների գերավճարների հետ:
-
15.11.2018|
13:20
ԱՄՆ սենատում դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների առաջնորդները պահպանել են իրենց դիրքերը, հաղորդում է Associated Press-ը:
-
15.11.2018|
13:19
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը՝ համաեվրոպական բանակ ստեղծելու վերաբերյալ:
-
15.11.2018|
13:18
Սինգապուրի առևտրա-ցուցահանդեսային Suntec կենտրոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են մետաղորսիչ սարքով անցնել: Նա մասնակցել է Ռուսաստան- АСЕАН գագաթնաժողովին:
-
15.11.2018|
13:17
Մեծ Բրիտանիան հրապարակել է եվրոպական երկրների հետ համաձայնագրի նախագիծը: 585 էջից բաղկացած փաստաթղթին կարելի է ծանոթանալ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում, տեղադրված է նաև ԵՄ կազմից դուրս գալու քաղաքական հռչակագրի տեքստը: Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է ԵՄ-ի կազմից դուրս գալու համաձայնագրի տեքստը:
-
15.11.2018|
13:16
Եվրոպական միությունը կոչ է արել ԱՄՆ-ին գնահատել «Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին» համաձայնագրից դուրս գալու հնարավոր հետևանքները:
-
15.11.2018|
13:16
Չինաստանում հնագետները 2100 տարվա ահռելի փոսում զինվորների հարյուրավոր փոքր արձաններ է հայտնաբերել, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ գտածոն շատ նման է հանրահայտ «Տերակոտե բանակ»-ին: