-
15.11.2018|
13:14
Քաղաքական ուժերը օրենքի պահանջով ԿԸՀ ներկայացրին ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու նախընտրական ցուցակները:
Ընտրություններին մասնակցելու է քաղաքական 11 ուժ, որից 2-ը՝ կուսակցությունների դաշինք:
-
15.11.2018|
13:12
Ցուցակն այնպիսին չի լինի, որ դուք հիասթափվեք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
-
15.11.2018|
13:11
Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է` ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
-
15.11.2018|
13:11
«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները նախընտրական ցուցակը ներկայացրին ԿԸՀ: «Որպես հեղափոխական թիմ՝ մենք կմասնակցենք ընտրություններին «Իմ քայլը» դաշինք ֆորմատով», - ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դաշինքի մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը։ Նա նշեց, որ դաշինքում ընդգրկված է 183 անձ։
-
15.11.2018|
13:10
6-րդ գումարման ԱԺ վերջին հարց-պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի խնդրանքով մեկնաբանեց, թե ում նկատի ուներ իր գրած հեքիաթում՝ անվանելով «չար տնակ»:
-
15.11.2018|
13:08
«Մենք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը բաղկացած է 144 հոգուց, դաշինքի փաստաթղթերը ԿԸՀ հանձնելուց հետո լրագրողներին ասաց ցուցակի երրորդ համար «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անժելա Խաչատրյանը:
-
15.11.2018|
13:08
Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նախընտրական ցուցակը` Լևոն Շիրինյան, Մարիամ Մանուկյան, Գևորգ Հովսեփյան եռյակով:
-
15.11.2018|
13:07
ՀՅԴ խմբակցության ընտրացուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը, երկրորդ համարում է Արսեն Համբարձումյանը, երրորդում՝ Արթուր Խաչատրյանը:
-
15.11.2018|
13:06
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը, դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցության ցուցակները ԿԸՀ հանձնելուց հետո լրագրողներին ասաց Դավիթ Խաժակյանը:
-
15.11.2018|
13:05
ՀՀԿ կայքում հրապարակվել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության ցուցակը՝ բաղկացած 125 հոգուց: