-
15.11.2018|
13:05
Իսրայելի ՊՆ նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական է տվել` պատճառն Իսրայելի կառավարության և պաղեստինյան «Համաս» խմբավորման հրադադարի պայմանավորվածությունն է, որը Լիբերմանը որակել է «հանձնվել ահաբեկիչներին»:
-
15.11.2018|
13:04
Ադրբեջանը գոհ է բելառուսական ռազմական տեխնիկայի որակից և ցուցանիշներից ու մտադիր է ամրապնդել ռազմա-տեխնիկական համագործակցությունը Մինսկի հետ` ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչին:
-
15.11.2018|
13:03
ԵՄ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Շվեդիան մոտ 2 միլիոն 920 հազար եվրո են հատկացրել՝ Հայաստանում դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանն օժանդակելու նպատակով:
-
15.11.2018|
13:02
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աժ - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վստահեցրեց, որ դեկտեմբերի 9-ն կայանալիք ընտրություններում ժողովրդի կամքի խեղաթյուրում չի լինելու։
-
15.11.2018|
13:01
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ են դիմել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Գործող իշխանություն «Իմ քայլը» դաշինքը «Քաղաքացիական պայմանագիր» և Առաքելություն կուսակցությունների միավորումն է:
-
14.11.2018|
23:08
Նոյեմբերի 12-ին կայացած նիստում Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը, հաշվի առնելով հեղափոխական գործընթացի ավարտական փուլի յուրահատկությունները, որոշեց, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ կուսակցության մասնակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։
-
14.11.2018|
23:02
Ով կլինի ցուցակում, ում բարեկամ-սանիկին են միջնորդել, ինչպիսի դեմքերով են քաղաքական ուժերը գնում ընտրությունների․ այս հարցերն արդեն արդիական չեն։ 11 քաղաքական միավոր որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հրապարակվել է նրանց ցուցակները։
-
14.11.2018|
20:05
Քաղաքական ուժերն այսօր ներկայացրել են իրենց համամասնական ու վարկանշային ցուցակները: Ինչպեսև սպասվում էր՝ ցուցակներում տեղ են գտել անձինք, որոնց առաջադրումն անակնկալ է հասարակության համար:
-
14.11.2018|
15:14
Արամ Խաչատրյանի Ջութակի և Դաշնամուրի կոնցերտների կատարմամբ ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը, փառատոն, որը մեկ ամիս շարունակ երաժշտասերներին ներկայացրեց սիմֆոնիկ և կամերային հետաքրքիր համերգներ։
-
14.11.2018|
12:21
Հիանալի միջոց՝ տեղում չդոփելու համար. հայ ընթերցողին ներկայացվեց թիվ 1 բեսթսելեր և համաշխարհային ֆենոմեն «Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունը՝ Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքը: