-
07.11.2018|
20:22
Եվրոպական Միությունը պահպանելու է պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի իրադրության և 2014-ին Ղրիմի միացման պատճառով, բայց, շարունակելու է երկխոսությունը Մոսկվայի հետ, հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Կանադայում ելույթ ունենալով Մոնրեալի Մակգիլի համալսարանում:
-
07.11.2018|
20:21
Երևանում այսօր շահագործման են հանձնվել հանգստի երկու գոտիներ: Նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետը։
-
07.11.2018|
20:20
Նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ երկրների ղեկավարներն Աստանայում կքննարկեն կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը` լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
-
07.11.2018|
20:19
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հրավերով մեկնել էին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք։
-
07.11.2018|
20:19
55-ամյա Զամիրա Հաջիևան դարձել է Մեծ Բրիտանիայում բնակվող առաջին օտարերկրացին, ումից անգլիացի իրավապահները պաշտոնապես պահանջել էին բացահայտել իր հարստության աղբյուրները:
-
07.11.2018|
20:18
Չեմ կարող ասել ինչպես եմ գնահատում, բայց ես կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ, և կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել՝ հետագա մեր զարգացումների համար:
-
07.11.2018|
20:17
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Աստանա` մասնակցելու ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Նախատեսվում է նաև հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
-
07.11.2018|
20:17
Եթե լինեն ամերիկյան նոր պատժամիջոցներ, Կրեմլը դրանք ևս անօրինական է համարելու` ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
07.11.2018|
20:16
«Ազատության» խնդրանքով ՔՊ անդամ Լենա Նազարյանը մեկնաբանել է լուրը, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն է հայտնել նրանցից, ովքեր պաշտոններ են պահանջում.
-
07.11.2018|
20:14
ՔՊ ընտրացուցակը չի հիասթափեցնի ընտրողին` վստահ է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների հրապարկմանը մեկ շաբաթ է մնացել։