-
07.11.2018|
12:20
Ֆրանսիայի իրավապահները վեց հոգուց կազմված մի խումբ են ձերբակալել, որի անդամները հարձակում էին ծրագրում նախագահ Էմանուել Մակրոնի դեմ:
-
07.11.2018|
12:19
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
Օրակարգային հիմնական թեմաներն եղել ՀԱՊԿ-ի գագաթաժողովը և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը:
-
07.11.2018|
12:18
Հայաստանը Ադրբեջանից գերիների փոխանակման պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել` ասել է ՊՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
-
07.11.2018|
12:17
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերին, Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին առնչվող հարցեր:
-
07.11.2018|
12:16
Հայաստանի տարածքում այսօր ցերեկը, նոյեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ի և 9-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
-
07.11.2018|
12:15
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով՝ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, հանրապետականները կշարունակեն վերահսկել Սենատը:
-
06.11.2018|
20:33
Իրականությունը մեկն է` իմ անունը չի լինելու որևէ կուսակցության կամ դաշինքի ցուցակում, ասել է ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը: Չեմ ունենալու անձնական մասնակցություն այս ընտրական պրոցեսներին, ասել է Վերահսկիչ պալատի նախկին ղեկավարը:
-
06.11.2018|
20:33
Գագիկ Ծառուկյանը Multi Solar և Multi Group Textile ընկերությունների բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին գլխավորելու է ԲՀԿ համամասնական ցուցակը, սակայն ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվելու:
-
06.11.2018|
20:32
Հայաստանը հաջորդ տարի մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերելու` ԱԺ-ում հաջորդ 2019-ի բյուջեի նախագծի քննարկումների շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
-
06.11.2018|
20:31
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին չի մասնակցելու։