-
06.11.2018|
20:30
Ասել, որ տնտեսական քաղաքականություն չկա, սխալ է` լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը: Ըստ նրա՝ վերացված է այն ամենը, ինչից վերջին տարիներին բողոքել են:
-
06.11.2018|
20:29
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է իրական եվրոպական բանակ ստեղծել՝ «Հին աշխարհամասը» ժամանակակից աշխարհում աճող ռազմական վտանգներից պաշտպանելու համար:
-
06.11.2018|
20:28
Գագիկ Ծառուկյանը տոկոս ստանալու համար «դոշ չի ծեծելու»` լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կուսակցության ցուցակը գլխավորելու է ինքը, բայց չի առաջադրվելու ռեյտինգայինով:
-
06.11.2018|
20:27
Թեհրանն անցել է ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցների բացասական ազդեցությանը հակազդելու ծրագրի իրականացմանը, հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին:
-
06.11.2018|
20:26
2018-ի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին ժամը 15:30-ի դրությամբ ազատ է արձակվել 81 անձ.
-
06.11.2018|
20:25
Նոյեմբերի 7-ից 8-ն Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի, ՊՆ նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերին:
-
06.11.2018|
20:24
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին հայտարարել է, որ եգիպտական բանակը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է պաշտպանել այն երկրները, որոնք անդամակցում են Պարսից ծոցի արաբական երկրների խորհրդին:
-
06.11.2018|
20:23
Սպիտակ տան White House առցանց խանութը նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման պատվին 3 վրիպակով հուշադրամ է հատել և պաշտոնական կայքում վաճառքի հանել։
-
06.11.2018|
20:23
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին։
-
06.11.2018|
20:21
Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակներով դիմել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին (պատճենը՝ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին) և ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեվին՝ հրավիրելով դիտարկել ՀՀ 2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունը: