-
06.11.2018|
11:56
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ժամանակ» թերթի և 1in.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին առաջարկվել է ընդգրկվել «Լուսավոր Հայաստանի» համամասնական ընտրացուցակում։
-
06.11.2018|
11:55
ԱՄՆ-ում այսօր Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են, որոնց արդյունքում կընտրվեն Ներկայացուցիչների տան 435 անդամներն ու Սենատի 33 պատվիրակներ:
-
06.11.2018|
11:54
«Հրապարակը» գրում է, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» դաշինք ձեւավորելու նախնական համաձայնությունն արդեն կայացվել է։ Արեւմտամետների դաշինք կձեւավորվի, որի ցուցակը կազմվելու է 50/50 համամասնությամբ։ Անվանումը դեռ քննարկում են։
-
06.11.2018|
11:52
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրել իրենց քաղաքական թիմի անդամ բոլոր նախարարներին ու գործադիրից այլ ներկայացուցիչների:
-
06.11.2018|
11:51
«Հրապարակը» գրում է. «Նախօրեին «Կոմերսանտը» լուր տարածեց, որ Յուրի Խաչատուրովի փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի ԱԱԽ քարտուղար Զասը։
-
06.11.2018|
11:50
«Ժամանակը» գրում է. «Ռեյտինգային ընտրակարգը, որը ժամանակին ներդրվել էր ՀՀԿ-ականների կողմից իրենց տպավորիչ հաղթանակն ապահովելու համար, բումերանգի էֆեկտով հարվածում է ՀՀԿ-ին:
-
06.11.2018|
11:49
«Հրապարակը» գրում է, որ «Կենտրոն» հեռուստաընկերության երկարամյա մեկնաբան Պետրոս Ղազարյանը բանակցում է Հանրայինի ղեկավարության հետ՝ Հ1 տեղափոխվելու համար։
-
06.11.2018|
11:48
«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը պաշտոնապես հայտնի կլինի արդեն այս շաբաթ. նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը, որի օրակարգի հիմնական հարցերից մեկն էլ դա է լինելու:
-
06.11.2018|
11:47
ԲՀԿ-ում անորոշությունը շարունակվում է, և ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի՝ անգամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի կողմնորոշվում, թե ինչ ցուցակ պետք է ներկայացնի, կամ ինչ սկզբունքով այն պետք է կազմվի:
-
06.11.2018|
11:46
Թուրքիայում ֆինանսական խնդիրների պատճառով 120 խոշոր առևտրի կենտրոն կարող է անցնել վարկատու բանկերին, գրում է «Հյուրրիյեթը»: