-
05.11.2018|
20:17
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին, անդրադառնալով «Բարսելոնի» հետ Չեմպիոնների լիգայի խմբայինի շրջանակում իր թիմի հանդիպմանը, խոսել է կատալոնյան ակումբի խաղաոճի շուրջ:
-
05.11.2018|
20:15
Այս վերջին հատվածի զարգացումներն այնպիսին եղան, որ հայկական տարրը առանցքային դերակատարություն ունեցավ ռուսական սպորտի անունն ու փառքը նորովի հնչեցնելու գործում:
-
05.11.2018|
19:30
Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար առաջադրելու է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը` հայտնել է «Արմենպրես»-ի իրազեկ աղբյուրը. «Քաղաքական որոշումն այս հարցի շուրջ արդեն կայացված է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ ղեկավարությունը պետք է ստանձնի մինչև 2020-ը»:
-
05.11.2018|
19:29
Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ուրուգվահայ ուխտավորներին: Հանդիպման սկզբում ուխտավորների անունից շնորհակալության խոսք է ասել «Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարա-Մանուկյանը՝ նշելով, որ հայորդիներից շատերն առաջին անգամ են այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
-
05.11.2018|
19:28
Թբիլիսիում Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի կողմնակիցները հանրահավաք են անցկացրել «Ոչ Միշային, ոչ «Ազգային շարժմանը» կարգախոսով:
-
05.11.2018|
19:27
Մշակույթի նախարարության դիրքորոշումը բացասական է՝ Զվարթնոց օդանավակայանը անվանափոխելու Ազնավուրի անունով` լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
-
05.11.2018|
19:26
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խոսել է դեպի ԱՄՆ-ի սահման շարժվող հազարավոր ներգաղթյալների կազմած «քարավանների» ու նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ դիրքորոշման մասին: Թրամփը հայտարարել էր, որ Հարավային Ամերիկայից եկող ներգաղթյալների շարքում բազմաթիվ հանցագործներ կան և «քարավանները» վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը:
-
05.11.2018|
19:25
Պաշոնական տեղեկագրի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Հայաստանում համաներում հայտարարելու ՀՀ օրենքը, որ ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ին և կսկսի կիրառվել հենց այդ օրից սկսած։
-
05.11.2018|
19:24
«Իրանական արյունալի ռեժիմի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք այսօր ուժի մեջ են մտնում՝ կարևոր քայլ են այաթոլլային ահաբեկչական գործունեությունից հրաժարվել ստիպելու համար, որը սպառնալիք է ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ դրա սահմանից դուրս գտնվող երկրների համար»:
-
05.11.2018|
19:23
Մոսկվայում Հարավային Կորեայի դեսպան Ու Յուն Գինը հայտարարել է, որ հարավկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը նոյեմբերին կարող է ժամանել Ռուսաստան, հայտնում են հարավկորեական ԶԼՄ-ները: