-
03.11.2018|
13:39
Երեկ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը: Պատճառը կառավարության ստանձնած պարտավորության՝ ԸՕ բարեփոխումների գործընթացի տապալումն է:
-
03.11.2018|
13:38
«Ժամանակը» գրում է` «ՀԱԿ-ի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության:
-
03.11.2018|
13:35
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի՝ տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող մինսկյան քննարկումների ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է ղարաբաղյան համարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանություններին, նաև նրա դիտարկմանը, թե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրավունք չունեին զբաղեցնել այդ պաշտոնը, «քանի որ ծագումով Հայաստանից չէին»:
-
03.11.2018|
13:33
ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանի առաջին նիստը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 24-ին։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, Աժ արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։
-
03.11.2018|
13:28
Նոյեմբերի 2-ին ՀՀ ՊՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական դասակի տեղակայման վայր:
-
03.11.2018|
13:26
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի ընտանիքին:
-
03.11.2018|
13:24
Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների բաց նամակ են հղել Սերժ Թանկյանին, Վահե Բերբերյանին, Արտո Թունջբոյաջյանին և ապակողմնորոշված այլ արվեստագետներին։
-
03.11.2018|
13:22
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ներկայացրել է անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու կարգը:
-
03.11.2018|
13:20
Նոյեմբերի 2-ին աշխարհը ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշեց լրագրողների նկատմամբ հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալու միջազգային օրը:
-
03.11.2018|
13:17
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳնախարարները համաձայնել են մինչև տարեվերջ ևս մեկ հանդիպում ունենալ` հայտարարում են հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: