-
02.11.2018|
22:30
ՀՀԿ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին կարծիքները շարունակում են տարբեր մնալ. մի մասը կարծում է, որ պետք է մասնակցել ընտրություններին, մյուս մասը՝ ոչ՝ պնդելով, որ մասնակցությունն անիմաստ է, եթե չեն հաղթելո` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
-
02.11.2018|
22:29
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Միքայել Մինասյանին հետ կանչել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»` նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:
-
02.11.2018|
22:28
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շփումները ակտիվացնելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության պայմանավորվածությունը, բայց. «Քանի դեռ Հայաստանում չեն ավարտվել ներքաղաքական բավականին բուռն գործընթացները, դժվար թե հնարավոր լինի լրջորեն դիտարկել կոնկրետ տարբերակներ՝ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լիարժեքորեն ապահովելու համար»:
-
02.11.2018|
22:27
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Բաքվում են, որտեղ երեկ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այսօր՝ ՊՆ նախարար Զաքիր Հասանովի հետ:
-
02.11.2018|
22:27
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Ստեփանակերտին ընդգրկելու համար անհրաժեշտ է Բաքվի և Երևանի համաձայնությունը, ինչը դեռևս չկա` Մոսկվայում կմամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
02.11.2018|
22:26
Այսօր Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան հարևանությամբ հրդեհ է բռնկվել: Սոցցանցերում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս, որ հրդեհի օջախը շատ մոտ է դեսպանատան շենքին:
-
02.11.2018|
22:25
Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաքում կանցկացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին Հայաստանից կմասնակցի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
-
02.11.2018|
22:24
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին.
-
02.11.2018|
22:23
«Արեգ» հրատարակչությունն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյա հոբելյանը, և հրատարակչության հիմնադիր տնօրեն Սամվել Գասպարյանը ընթերցողի համար շատ ուշագրավ գրքեր է նախապատրաստել, որոնց շարքում էԱզնավուրի բանաստեղծությունների գիրքը՝ «Շառլ Ազնավուր․դարի երգիչը»:
-
02.11.2018|
22:21
Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: