-
02.11.2018|
14:42
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից: Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նա ասել է, որ 11 տարի է անցել այն պահից, երբ անդամագրվել է «Ժառանգություն» կուսակցություն։
-
02.11.2018|
14:41
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է ԿԸՀ ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ն, ԿԸՀ արտահերթ նիստում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
-
02.11.2018|
14:40
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորական մանդատից հրաժարված Ռուզաննա Մուրադյանի մանդատը տրվում է Նաիրա Կարապետյանին` ԿԸՀ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
-
02.11.2018|
14:39
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնում է կարճատև արձակուրդ: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «Մինչև երկուշաբթի կտրվում եմ բոլոր գործերից: Ձեր թույլտվությամբ՝ ինձ թույլ եմ տալիս փոքրիկ արձակուրդ: Սիրում եմ բոլորիդ»:
-
02.11.2018|
14:38
Այս պահին մտածում եմ միայն ընտրությունները պատշաճ կազմակերպելու մասին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե շարունակելու՞ է զբաղեցնել ԿԸՀ նախագահի պաշտոնը նաև խորհրդարանական ընտրություններից հետո:
-
02.11.2018|
14:36
«Արտահերթ ընտրությունների դեպքում առաջադրման ժամկետը մեկնարկում է այսօրվանից: Պարբերաբար, երբ կստացվեն առաջադրման փաստաթղթեր, ԿԸՀ-ն կհրապարակի տեղեկատվություն», - ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
-
02.11.2018|
14:35
ԿԸՀ գործառույթը գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների կազմակերպումն է, այնպես որ, զերծ կմնամ ընտրակարգի վերաբերյալ գնահատականներ տալուց` ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
-
02.11.2018|
14:33
Սահմավել է դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը` ԿԸՀ արտահերթ նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
-
02.11.2018|
14:32
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով, հիմք ընդունելով Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը, արտահերթ ընտրությունը նշանակել է 2018-ի դեկտեմբերի 9-ին: 2017-ի ապրիլի 2-ին ընտրված խորհրդարանը 5 տարվա փոխարեն մեկուկես տարուց մի փոքր ավելի աշխատեց:
-
02.11.2018|
14:31
Հայաստանի տարածքում նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 2-ին, 6-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կշարունակի նվազել: