-
01.11.2018|
11:48
Երկուշաբթի օրը Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկելուց և խորհրդարանից դուրս գալուց հետո Թումանյան փողոցում իրավապահները ասֆալտին են փռել «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին` Շշի Մելոյին և նրա թիկնազորին:
-
01.11.2018|
11:47
«Ժողովուրդը» գրում է, որ թեև շարունակում է նվազել բնակչության թվաքանակը, թավշյա հեղափոխությունից հետո նվազել են արտագաղթի ծավալները: Ըստ վիճակագրական կոմիտեի` 2017-ի հունվար-սեպտեմբերին արտագաղթել էր 75015 ՀՀ քաղաքացի, այս տարի՝ 42182 քաղաքացի:
-
01.11.2018|
11:45
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի շուրջ:
-
01.11.2018|
11:44
Այսօր ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստում Աժ-ն կքննարկի վարչապետի ընտրության հարցը: «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունների, ՀՀԿ խմբակցությունից հեռացած պատգամավորները վարչապետի թեկնածու առաջադրել ենՆիկոլ Փաշինյանին՝ կրկին չընտրվելու պայմանով:
-
01.11.2018|
11:43
Նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 3-5-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
01.11.2018|
11:41
Դաշնակահար Բորիս Բերեզովսկին Երևանում հանդես կգա նոյեմբերի 13-ին՝ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին նախատեսված էր դաշնակահարի ելույթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, սակայն այն հետաձգվել էր երաժշտի հիվանդության պատճառով։
-
01.11.2018|
08:27
Վրաստանում սուր քաղաքական ինտրիգ է զարգանում: Նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթած Սալոմե Զուրաբիշվիլին երկու օր լռելուց հետո հոկտեմբերի 30-ին մտադիր է ասուլիս տալ սենսացիոն հայտարարությամբ:
-
01.11.2018|
08:24
ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը նոյեմբերի 1-ից կդադարեցնի իր լիազորությունները: Այս մասին Սարոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
-
31.10.2018|
21:24
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Երվանդ Մանարյանին կշնորհվի ՀՀ ժողովրդական արտիստի կոչում:
-
31.10.2018|
21:23
Այսօր Հնդկաստանում բացվել է աշխարհի ամենաբարձր արձանը: 182 մետր բարձրությամբ արձանը նվիրված է Հնդկաստանի անկախության և միավորման գործում մեծ ջանքեր ու ավանդ ներդրած ազգային հերոս Վալլաբհբհայ Պատելին, նրան Սարդար Պատել են կոչում` առաջնորդ: