-
31.10.2018|
21:23
Այսօր Հնդկաստանում բացվել է աշխարհի ամենաբարձր արձանը: 182 մետր բարձրությամբ արձանը նվիրված է Հնդկաստանի անկախության և միավորման գործում մեծ ջանքեր ու ավանդ ներդրած ազգային հերոս Վալլաբհբհայ Պատելին, նրան Սարդար Պատել են կոչում` առաջնորդ:
-
31.10.2018|
21:22
Վրաստանի նախագահի թեկնածու, իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին, որ չհաղթահարեց 50 տոկոսի շեմը ընտրությունների առաջին փուլում, պատրաստ է շարունակել պայքարը:
-
31.10.2018|
21:22
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դուրս է եկել կառավարական առանձնատնից` ասել է երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը։ Նա բնակություն է հաստատել Ձորաղբյուր գյուղում։
-
31.10.2018|
21:21
Խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի վաղը, ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Աժ հատուկ նիստում։
-
31.10.2018|
21:20
Համաներման օրինագիծը այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն։ Կողմ քվեարկեցին դահլիճում ներկա բոլոր 72 պատգամավորները: Երկրորդ ընթերցումը տեղի կունենա վաղն առավոտյան ժամը 11-ին։
-
31.10.2018|
21:19
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսություններն ավելացրեցին բարեփոխումների իրականացման տեմպը՝ ներպետական փոքր ու միջին ձեռնարկությունների համար գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը բարելավելու նպատակով, ասվում է Համաշխարհային բանկի խմբի հրապարակած՝ «Գործարարություն 2019 ուսուցում բարեփոխման համար» զեկույցում:
-
31.10.2018|
21:17
Արարատի եւ Արմավիրի մարզեր Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+60C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +15…+180C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ -4…-70C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16…-170C, առավելագույնը՝ +23…+240C):
-
31.10.2018|
21:14
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին: Նիկոլ Փաշինյանը ողջունելով հյուրին կառավարությունում, շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքներին օժանդակելու և խորհրդատվություն տրամադրելու համար:
-
31.10.2018|
21:10
Ըստ մեղադրանքների` Վ. Հ.-ն 2008-ի մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ ընդունելուց հետո նշանակվել է քննչական խմբի ղեկավար:
-
31.10.2018|
21:09
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին, որոնք Երևանում են` մասնակցելու «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» միջազգային աշխատաժողովին։