-
31.10.2018|
19:30
Վաղը պաշտոնապես Ազգային ժողովն իրավունքի ուժով ազատ կարձակվի։ Հերթական անգամ վարչապետի ընտրության հարցն է քննարկվելու և քվեարկվելու։ Ինչպես նախապես հայտարարվել էր, Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի և ըստ Սահմանադրության համապատասխան հոդվածի, խորհրդարանն ազատ կարձակվի։
-
31.10.2018|
19:27
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը երիք տարի հետո պատրաստվում է արքայական գահը հանձել իր որդուն՝ արքայազն Չարլզին: Այս մասին գրում է Daily Mirror պարբերականը:
-
31.10.2018|
15:19
Հայաստանում հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ն անցկացվող «Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթին մեր երկիրը կներկայացնեն 3 մոդելներ: Մեծամասշտաբ այս միջոցառմանը Հայաստանը ներկայացնելու պատիվը վստահված է Եվա Բաղդասարյանին, Վիկտորյա Մարգարյանին և Տինա Հայրապետյանին: Իրադարձությանը մասնակցելու համար արդեն իսկ Հայաստանում են 30 պրոֆեսիոնալ մոդելներ ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայից:
-
31.10.2018|
14:42
Հարգելի երաժշտասերներ, դաշնակահար Բորիս Բերեզովսկին առողջական խնդիրների պատճառով չի ժամանել Երևան, և այսօր՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրա մասնակցությամբ նախատեսված համերգը հետաձգվում է։
-
31.10.2018|
14:40
Հոկտեմբերի 30-ին Ստամբուլում անցկացվել է Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների 6-րդ եռակողմ հանդիպումը: Նախորդը տեղի էր ունեցել Բաքվում, հաջորդը կայանալու է 2019-ին, Իրանում:
-
31.10.2018|
14:39
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» հարցը:
-
31.10.2018|
14:37
«Ժամանակը» գրում է, որ Կուսակցությունների մեծամասնությունը տրվել է խուճապի: ԸՕ փոփոխությունների տապալումը էականորեն դժվարացնելու է նրանց մասնակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
-
31.10.2018|
14:35
«Փաստ»-ի տեղեկություններով` Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարար:
-
31.10.2018|
14:32
2018-ը մաքսային իրավախախտումների դեմ պայքարի հարցում եղել է ԱԱԾ և ոստիկանության սերտ համագործակցության տարի` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը՝ ամփոփելով 2018-ի 10 ամիսների տվյալները:
-
31.10.2018|
14:31
Համաներում հայտարարելու մասին որոշման նախագծի վերաբերյալ ՀՀԿ-ն ունի վերապահումներ։