-
30.10.2018|
22:06
Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի, և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ մամուլի ասուլիս ժամանակ Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Թուրքիան միշտ պաշտպանել է Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
-
30.10.2018|
22:05
Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները՝ Մոհամադ Ջավադ Զարիֆը, Մևլութ Չավուշօղլուն ու Էլմար Մամեդյարովը, Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հռչակագիր են ընդունել, որում անդրադարձ կա նաև Արցախի հիմնախնդրին:
-
30.10.2018|
22:03
Թեև Դուք ազատեցիք աշխատանքից Ձեր ընկեր Նարեկ Վանեսյանին, սակայն ոչ թե դատապարտեցիք նրա լկտի պահվածքը բժշկական համալսարանում, այլ մի բան էլ մուննաթ եկաք բաց նամակ գրողների վրա, որ «այդ քայլը Ձեր դեմ էր ուղղված»:
-
30.10.2018|
22:01
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրամիությունն ունի շատ պարզ ու հստակ մոտեցում՝ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
-
30.10.2018|
22:00
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
-
30.10.2018|
21:59
Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրացավ ժամը 18-ին, առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Աժ 43 պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ առաջադրեցին վարչապետի թեկնածու:
-
30.10.2018|
21:58
ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու` ասել է ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշեց, որ նոյեմբերի 1-ին ՀՀԿ-ն չի պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։
-
30.10.2018|
21:57
Մինսկում հանդիպել են Հայաստանի և Բելառուսի նախագահները: Լուկաշենկոն նշել է, որ ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման շրջանակում հյուրընկալել Հայաստանի իր գործընկերոջը։
-
30.10.2018|
21:56
Չինաստանը և Հնդկաստանը մտադիր են գնել Իրանում արդյունահանված նավթը՝ չնայած նոյեմբերի 5-ից ուժի մեջ մտնող ամերիկյան նոր պատժամիջոցներին:
-
30.10.2018|
21:52
Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի` Երևանում հնչեցրած հայտարարությունները, բնականաբար չէին կարող անտարբեր թողնել Մոսկվային։