-
30.10.2018|
12:44
Նոյեմբերի 5-ին Իրանի նավթային հատվածի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն։ Իրանից նավթի երկու խոշորագույն գնորդները՝ Հնդկաստանը և Չինաստանը դիմադրում են գնումները զրոյի հասցնելու Վաշինգտոնի կոչին։ Դելին և Պեկինը պնդում են, որ
աշխարհում չկան իրանական նավթը փոխարինող նավթի բավարար ծավալներ:
-
30.10.2018|
12:43
Հոկտեմբերի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ին, 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
-
30.10.2018|
12:42
ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն զգուշացնում է, որ միջուկային զենքի մասին համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ ծրագրերը «լուրջ հետևանքներ» կունենան Եվրոպայի համար:
-
30.10.2018|
12:41
Անկարայում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների 7-րդ եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Արցախի հիմնախնդրի մասին:
-
30.10.2018|
12:40
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ուղարկվել է թե ԺՀՄԻԳ, թե Վենետիկի հանձնաժողով` ասել է ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ ուղարկվել է և հայեցակարգը, և նախագիծը։
-
30.10.2018|
12:38
Բժշկական համալսարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է. «Եվս մեկ անգամ փաստարկված ներկայացնում ենք՝ թե ինչ է կատարվել բժշկական համալսարանում, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է ԵՊԲՀ-ում արձանագրված միջադեպին:
-
30.10.2018|
12:37
Բրիտանական հատուկ ծառայություններին հայտնի էր, որ էր Ռիադը թույլ է տվել ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի առևանգումը, հայտնում է The Daily Express-ը:
-
30.10.2018|
12:36
Բրյուսելը չի կարողանում մինչև նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելը գտնել ԵՄ որևէ երկիր, որը կհամաձայներ իրավաբանական հասցե դառնալ ընկերության՝ Իրանի հետ առևտրական հաշվարկների համար հատուկ մեխանիզմի (SVP) գրանցման նպատակով` գրում է Financial Times թերթը:
-
30.10.2018|
12:35
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի նշանաբանը լինելու է «Թույլ տուր քեզ երազել»: Մրցույթն անցկացվելու է 2019-ի մայիսի 14-18-ը՝ Թել Ավիվում:
-
30.10.2018|
12:34
Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հանդես են գալիս Միջուկային զենքի արգելման պայմանագրի (ՄԶԱՊ) դեմ և չեն ստորագրի, ասված է այդ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում: