29.10.2018|
16:42
Վերջին 10 տարիներին Նուբարաշենի հոգեբուժարանում առաջին անգամ վերանորոգում է արվում, մանկական բաժանմունքի պլաններ է գրվում, արևային կայան է տեղադրվում, այսինքն, այնպիսի բաներ են արվում, որ երբևէ մեկի մտքով չի անցել, այդ թվում՝ նախկին նախարարների, որ ուղղակի պատասխանատվություն են կրել այդ բժշկական հիմնարկների աշխատանքի համար, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։