-
29.10.2018|
16:33
Ոչ մի ներդրում չեմ ունեցել` լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը բարեխոսել է Նիկոլ Փաշինյանի մոտ իր խնամի Հովիկ Աբրահամյանի և Ջոնիկ Աբարհամյանի համար, որ խափանման միջոցը փոխվի ու ազատության մեջ գտնվի:
-
29.10.2018|
16:32
Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանում ընթացքող քննարկումները կարելի էր փայլուն անվանել, եթե դրանք տեղի չունենային ընտրությունների անցկացումից 42 օր առաջ` այսօր խորհրդարանում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
-
29.10.2018|
16:31
«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը կարծում է, որ եթե «Ելք», ՀՅԴ, «Ծառուկյան» խմբակցության և ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորները քվեարկեն կողմ, հնարավոր է 63 կողմ ձայն ապահովել Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունելու համար:
-
29.10.2018|
16:30
Մեկ շաբաթ առաջ Ընտրական օրենսգիրքն անփառունակ տապալվեց այս դահլիճում` Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
-
29.10.2018|
16:29
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ չգիտի նոր խորհրդարանում ընդդիմություն կլինի, թե կոալիցիայի անդամ։
-
29.10.2018|
16:27
Որևէ մեկը չի ասում, որ ռեյտինգային համակարգը շատ վատն էր, դրա համար ենթակա է փոփոխման` Ազգային ժողովում ասաց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
-
29.10.2018|
16:26
Ներկայացնելով նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ, հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրած հուշագիրը, իրենք վերահաստատում են իրենց դիրքորոշումը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները ընդունել այն հաշվարկով, որպեսզի չխախտվեն սահմանված հաշվարկները։
-
29.10.2018|
16:06
Պարոն Ծառուկյանն իր գործունեությունը հանձնել է կառավարման` լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե ի՞նչ գործ ունի գործարարը խորհրդարանում։
-
29.10.2018|
15:58
Հարգելով թիմին՝ էսօր բոլորս եկել ենք, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քվեարկությանը մասնակցելուն։
-
29.10.2018|
15:55
Արցախցի բանաստեղծ, զինվորական Արմեն Բարխուդարյանի անդրանիկ՝ «Սիրահարների կղզին» ժողովածուն դրվել է ընթերցողի սեղանին: Գրքի հիմնական թեման սերն է, կյանքի այն մեծ շարժիչ ուժը, որը երբեմն մարդուն հասցնում է վեհ բարձունքներ, երբեմն շղթայում՝ նետելով վշտերի ծովը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: