-
29.10.2018|
14:21
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դատի է տալու Politik.am-ին՝ իրեն զրպարտելու համար: Նա զրպարտություն է համարում կայքի հրապարակած տեղեկությունը՝ իր՝ մարիխուանա օգտագործելու մասին:
-
29.10.2018|
14:20
ԱԺ նախկին պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Facebook-յան իր էջում գրել է.
-
29.10.2018|
14:15
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
-
29.10.2018|
14:12
Ստամբուլում երեկ երեկոյան հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրանք մասնակցում էին քառակողմ գագաթաժողովին` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Թուրքիայի ղեկավարները քննարկում էին Սիրիայի հարցը:
-
29.10.2018|
14:11
Շաբաթ երեկոյան Անգլիայի պրեմիեր-լիգայի Լեսթեր Սիթի – Վեսթ Հեմ խաղից հետո Լեսթերի նախագահ Վիշայ Շրիվադանապրաբհային պատկանող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Քինգ Փաուեր մարզադաշտի հարևանությամբ: Ուղղաթիռը 60 մետր բարձրանալուց հետո սկսել է պտտվել իր առանցքի շուրջը և վայր է ընկել: BBC-ն հաղորդում է, որ խնդիրը ուղղաթիռի պոչային հատվածում է եղել: Լեսթերի սեփականատերը վթարի ժամանակ ուղղաթիռի մեջ է եղել և մահացել է:
-
29.10.2018|
14:10
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Բարսելոնան Նոու Կամպ մարզադաշտում 5-1 հաշվով հաղթեց Մադրիդի Ռեալին: Բարսելոնայի կազմում հետ-տրիկի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, մեկական գոլեր խփեցին Ֆելիպե Կոուտինյոն և Արտուրո Վիդալը:
-
29.10.2018|
14:09
Ինդոնեզիայի Lion Air-ի ուղևորատար ինքնաթիռը, որում 189 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի անդամները, մայրաքաղաք Ջակարտայից ներքին չվերթ իրականացնելիս վթարի է ենթարկվել ու ընկել ծովը՝ Սումատրա կղզու մոտ:
-
29.10.2018|
14:08
Վրաստանի նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին հաղթել է նախագահի ընտրությունների առաջին փուլում, սակայն բավարար ձայներ չի ստացել, որ վերջնական հաղթանակ տանի և խուսափի երկրորդ փուլից։
-
29.10.2018|
14:07
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը 68 մարդու է ձերբակալել` չարտոնված բողոքի ակցիաներին մասնակցության համար` ծայրահեղականության մեջ մեղադրվող 10 ռուսաստանցիների դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ:
-
29.10.2018|
14:06
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, այսօր ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ: