-
29.10.2018|
14:04
Հոկտեմբերի 29-31-ը, նոյեմբերի 1-2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
-
29.10.2018|
14:03
Ստամբուլում, որտեղ նախօրեին ավարտվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների՝ Սիրիայի հարցով գագաթաժողովը, այսօր կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Էլմար Մամեդյարովը և Դավիթ Զալկալիանին:
-
29.10.2018|
13:59
Ստամբուլում ավարտվեց Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների հանդիպումը: Սիրիայի իրավիճակն այս ձևաչափով առաջին անգամ էր քննարկվում:
-
28.10.2018|
22:41
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել՝ ընդդեմ politik.am-ի՝ իրեն զրպարտելու համար։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
-
28.10.2018|
21:52
Սոցիալական ցանցերում այս օրերին ակտիվորեն գովազդվում է ԱՄՆ մեկնելու համար խաղարկվող գրին-քարտը: Տարատեսակ օգտատերեր առաջարկում են իրենց ծառայությունները՝ նշելով, թե տիրապետում են պահանջվող հարցաթերթիկը լրացնելու ձևերին, նրբություններին:
-
28.10.2018|
20:00
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստեղծված օպերատիվ կապը գործում է։ Կապն այս պահին գործում է նաև նախիջևանյան ուղղությամբ` ասել է ՊՆ ԺՊ Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխամասային գրասենյակի բացման ժամանակ։
-
28.10.2018|
19:58
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Մոսկվան պատրաստում է պատասխանը փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրում Ռուսաստանի մասով ԱՄՆ-ի հայտնած մտահոգություններին:
-
28.10.2018|
19:56
Հայաստանի վարչապետի ԺՊՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Փիթսբուրգի սինագոգում ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է11 մարդ: «Խոր ցավով տեղեկացանք Փիթսբուրգի սինագոգում անմեղ մարդկանց կյանքը խլած հարձակման մասին։
-
28.10.2018|
19:45
Իրանի խորհրդարանը հաստատել է 4 նոր նախարարներին` նրանց թեկնածություններն առաջադրել է նախագահ Հասան Ռոհանին:
-
28.10.2018|
19:44
Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գագաթաժողովը, որի օրակարգում Սիրիայի հակամարտության կարգավորումն է: