-
28.10.2018|
19:44
Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գագաթաժողովը, որի օրակարգում Սիրիայի հակամարտության կարգավորումն է:
-
28.10.2018|
19:17
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ դատական հայց է ներկայացնում կայքերից մեկի դեմ, որը նրան զրպարտել է։ politik.am կայքը գրել էր, որ փոխվարչապետը մարիխուանա է ծխում։
-
28.10.2018|
15:34
Մեծ Բրիտանիայում ավելի քան 1 միլիոն մարդ խնդրագիր է ստորագրել Եվրամիության կազմից երկիրը դուրս բերելու հարցով նոր հանրաքվե անցկացնելու համար` հաղորդում է The Independent-ը:
-
28.10.2018|
15:32
Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարները ՄԱԿ-ին կոչ են արել ավելացնել Սիրիայի օգնության ծավալը՝ նշվում է Ստամբուլում քառակողմ հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ:
-
28.10.2018|
15:31
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 21:43-ին հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 44.740 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գառնի գյուղից 3 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում` 2-3 բալ:
-
28.10.2018|
15:30
Կատալոնական Մանրեսա քաղաքում հոկտեմբերի 27-ին անցկացվում է Կատալոնիայի անկախությանը կողմնակիցների «Ազգային կոչ պետությանը» շարժման հիմնադիր համագումարը:
-
28.10.2018|
15:29
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում քննարկել են Սիրիայում գործողությունների համակարգմանն ուղղված միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իդլիբի դեէսկալացիոն գոտու հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
-
28.10.2018|
15:29
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգնելու սիրիացի զինվորականներին Իդլիբ նահանգում ահաբեկիչներին ոչնչացնելու հարցում, եթե գրոհայինները շարունակեն սադրանքները` Ստամբուլում քառակողմ գագաթաժողովի ավարտին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
28.10.2018|
15:28
Գիտնականները ցնցող բացահայտումներ ենարել Մեխիկոյից հյուսիս–արևելք ընկած Տեոտիուական հնագիտական վայրում: Նրանք գաղտնի թունելներ են հայտնաբերել մեքսիկական ամենահայտնի Լուսնի բուրգի տակ, որոնք համարվում են «անցուղի դեպի այն աշխարհ», որտեղ փորձագետների կանխատեսմամբ՝ բազմաթիվ կմախքներ, գանգեր և այլ անհասկանալի իրեր կարելի է հայտնաբերել:
-
28.10.2018|
15:27
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է_«Այցի մասին դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան»: ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Թբիլիսիում ասուլիսում ասել էր, որ ՌԴ նախագահին է փոխանցել Դոմալդ Թրամփի` Վաշինգտոն այցի հրավերը: