-
28.10.2018|
15:26
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է հրամանագիր, որով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետն ազատվում է պաշտոնից:
-
28.10.2018|
15:25
Նյու Յորքյան Բրուքլինում բացվել է պիցցայի թանգարան` հավաքվել է այն ամենը, ինչ կապ ունի ուտեստի հետ. վիդեոխաղեր, բաղադրատոմսեր, տարբեր պաստառներ և այլն: 35 դոլարով թանգարանի այցելուները կարող են շրջել բոլոր սենյակներում և համտեսել նախընտրած պիցցան:
-
28.10.2018|
15:24
Տղամարդը, որ փորձել էր մտնել կառավարության շենք, 1975 թ. ծնված է: ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանն ասել է. «Փորձել է մուտք գործել ինքնապայթեցման նպատակով և վնասազերծվել է կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից»:
-
28.10.2018|
15:23
Նոյեմբերի 1-ին Աժ-ն ազատ կարձակվի` ասել է վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը, չբացառելով, որ չորեքշաբթի օրը կարող է չընտրվելու նախապայմանով կրկին առաջադրվել որպես վարչապետի թեկնածու:
-
28.10.2018|
15:20
Հոկտեմբերի 28-ին Վրաստանում անցկացվում են վերջին համապետական նախագահական ընտրությունները: Նախագահը կընտրվի 6 տարով: ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, որ ունի նաև իշխող կուսակցության աջակցությունը, համարվում է ընտրությունների ֆավորիտը:
-
28.10.2018|
15:15
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենում Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանս (ICAPP) միջազգային կազմակերպության 10-րդ Գլխավոր Ասամբլեան:
-
28.10.2018|
07:14
Հոկտեմբերի 27-ի բացահայտումը ճիշտ կլինի վերսկսել, երբ արտաքին վտանգները բացառված կլինեն` «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
-
28.10.2018|
07:13
«Հոկտեմբերի 27»–ի պատվիրատուներ, եթե եղել են, կբացահայտվեն, ժամանակի ընթացքում ամեն ինչ կբացահայտվի` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ Եռաբլուրում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո:
-
28.10.2018|
07:12
Հոկտեմբերի 31-ին ավարտվում է վարչապետի ընտրության երկրորդ փուլում թեկնածուների առաջադրման ժամկետը, իսկ նոյեմբերի 1-ին կայանալու է ընտրությունը։ Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ ֆորմալ առումով կառաջադրվի՝ նախորդ անգամ խորհրդարանում ունեցած ելույթը շարունակելու համար։
-
28.10.2018|
07:11
ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության հարցերով վարչության ղեկավարի տեղակալ Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ պաշտպանական պատերազմի: