-
26.10.2018|
21:38
Գուցե ՀՀԿ իշխանության ընթացքում եղել են ուժեր, որոնք ցանկացել են «գրպանի ընդդիմություն» լինել` ԱԺ ճեպազրույցներում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
-
26.10.2018|
21:37
Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կարծում է, որ համաներում հայտարարելու որոշման նախագիծը չպետք է հրապարակվեր ԱԺ պաշտոնական կայքում։
-
26.10.2018|
21:36
Նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի հրավերով Բուքինգհեմյան պալատում մասնակցել է արքայազն Չարլզի ծննդյան 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին։
-
26.10.2018|
21:35
Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստացել է բազմաթիվ անվանի բժիշկ-պրոֆեսորների բաց նամակը՝ Երևանի բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
-
26.10.2018|
21:34
Աժ երկուշաբթի օրվա արտահերթ նիստից առաջ Ընտրական օրենսգրքի նախագիծը այսօր քննարկվեց պետաիրավական հանձնաժողովում:
-
26.10.2018|
21:33
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Երևան այցից հետո գրել է իր թվիթերում. «Երեկ հաճելի այց ունեցա Հայաստան, որը կարևոր բարեկամ է տարածաշրջանում։ Արդյունավետ զրույցներ ունեցա վարչապետի և նրա ազգային անվտանգության թիմի հետ»։
-
26.10.2018|
21:32
Միջնորդ կողմերը կամ պետք է ընդհանրապես զենք որևէ մեկի չտրամադրեն, կամ պետք է տրամադրեն այնպես, որ բալանսը չխախտվի` Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի՝ զենքի վաճառքի մասին հայտարարությանը։
-
26.10.2018|
21:28
ՀՀԿ-ն լինելու է արմատական-կառուցողական ընդդիմություն, այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
-
26.10.2018|
21:27
ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում ձգտելու է հնարավորինս շատ ձայներ ունենալ` այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՙԾառուկյան՚ դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
-
26.10.2018|
19:04
Արդեն մեկ շաբաթ է՝ մամուլն անդրադառնում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալասարանի միջադեպին, երբ ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանն իրեն ոչ պատշաճ, ավելի ստույգ, լկտի է պահել։