-
26.10.2018|
14:03
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Աժ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով համաներման նախագծի առաջին ու երկրորդ ընթերցումները:
-
26.10.2018|
14:03
Մոսկվայում 73 տարեկանում կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի հանրահայտ դերասան Նիկոլայ Կարաչենցովը: 2017-ն ախտորոշվել էր թոքի քաղցկեղ:
-
26.10.2018|
14:02
Առողջապահության ոլորտի նորանշանակ տնօրեններից մեկի՝ Նարեկ Վանեսյանի Երևանի պետական բժշկական համալսարանում սարքած խայտառակ սկանդալը մեջ աղմուկ է առաջ բերել:
-
26.10.2018|
14:01
Չնայած խորհրդարանական ընտրություններին չափազանց կարճ ժամանակ է մնացել, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հանդիպել կուսակցության պատգամավորական խմբակցության անդամների հետ և քննարկել խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված հարցերը:
-
26.10.2018|
14:00
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ջոն Բոլտոնը, թվում էր, առաջին հերթին ՀՀ Անվտանգության խորհրդի և նրա նախագահի՝ Արմեն Գրիգորյանի «հյուրը» պետք է լիներ, սակայն ամերիկյան կողմի վերապահումները՝ Գրիգորյանի անձի հետ կապված, այս այցի ժամանակ էլ են դրսևորվել։
-
26.10.2018|
13:59
Եթե վարչապետի այլ թեկնածու չլինի, Ելքը Փաշինյանի թեկնածությունը չի առաջադրի` ասել է խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ կգործեն ըստ իրավիճակի։
-
26.10.2018|
13:58
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ երկրներին բացատրել Ռուսաստանին, որ իր նկատմամբ ավելի կոշտ միջոցներ կձեռնարկվեն, եթե ուժեղացնի միջազգային նավարկության «դե ֆակտո արգելափակումը» Ազովի ծովում։
-
26.10.2018|
13:57
Հորդանանի իշխանությունները հայտարարել են, որ երեկ հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով միջնակարգ դպրոցի 18 աշակերտներ և ուսուցիչներ են զոհվել, 35-ը մարմնական վնասվածքներ են ստացել։ Խեղդվածների մեծ մասը մինչև 14 տարեկան երեխաներ են:
-
26.10.2018|
13:56
Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային ինտենսիվ անձրևներ: Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։
-
26.10.2018|
13:55
Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից ետ կանչելու և այդ պաշտոնում Հրաչյա Փոլադյանին նշանակելու մասին: