-
25.10.2018|
18:56
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի համոզմամբ՝ Հարավային Կովկասը ռազմավարական տեսանկյունից բավականաչափ կարևոր տարածաշրջան է ԱՄՆ-ի համար, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը Թրամփի վարչակազմի համար օրակարգային է:
-
25.10.2018|
13:31
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում` Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
-
25.10.2018|
13:30
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կոչ է անում Եվրամիությանը դադարեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Նա ասել է, որ պատրաստ է ակտիվացնել Մոսկվայի հետ առևտուրը, չնայած պատժամիջոցներին:
-
25.10.2018|
13:29
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ եթե ԱՄՆ-ը միջին հեռահարության հրթիռներ տեղակայի Եվրոպայում, Մոսկվան ստիպված կլինի թիրախ դարձնել դրանք տեղակայող երկրներին:
-
25.10.2018|
13:28
«Ժողովուրդը» գրում է. «Վայոց ձորի մարզպետ է նշանակվել ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանը, որ Երևանի ավագանու ընտրություններում զբաղեցնում էր «Իմ քայլը» դաշինիքի չորրորդ համարը:
-
25.10.2018|
13:27
ԱՄՆ-ը ռազմավարական տեսանկյունից չափազանց կաևոր տարածաշրջան է համարում Հարավային Կովկասը` հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնն Ադրբեջանում` գրում է minval.az-ը:
-
25.10.2018|
13:26
Հայաստանում իշխանափոխությունից հետո իր քաղաքական կարիերան ավարտած ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է ներառվել ռուսական «Զառուբեժնեֆտ» պետական նավթային ընկերության տնօրենների խորհրդի կազմում` գրում է kommersant.ru-ն՝ ենթադրելով, որ նշանակումը կարող է լինել ինչպես քաղաքական ժեստ, այնպես էլ ռուսական պետական ընկերություններում Կարապետյանի հարուստ փորձի (2000-2010թթ.) արդյունք:
-
25.10.2018|
13:25
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է դպրոցներում աշակերտական երդման վերականգնումը՝ նշելով, որ Թուրքիայի Հանրապետության բարձրագույն վարչական դատարանը սխալ քայլ է թույլ տվել:
-
25.10.2018|
13:24
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարական է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով:
-
25.10.2018|
13:23
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը որոշել է հեշտությամբ չզիջել դիրքերը՝ փորձելով խորհրդարանը ժամկետից շուտ արձակվելուց և ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուց առաջ վերջին պայքարը մղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նրանք մտադիր են տապալել ՀՀ ընտրական օրենսգրքի նոր նախագծի ընդունումը: