-
25.10.2018|
13:22
Նյու Յորքի «Թայմս-Ուորներ» կենտրոն ուղարկված պայթուցիկ սարքն աշխատող է եղել` հայտնում է Daily Beast-ն: Իրավապահ մարմինների աշխատակցի խոսքով՝ ոստիկանության բաժանմունքում ռումբը նկարագրել են որպես «պարզունակ, սակայն գործող», տարհանվել էր նաև CNN հեռուստաալիքի խմբագրությունը, որը գտնվում է «Թայմս-Ուորներ» կենտրոնում: Ռումբն ստացվել էր առավոտյան փոստի միջոցով: Կապոցը հասցեագրված է եղել ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջոն Բրենանին:
-
25.10.2018|
13:21
Առողջապահության ոլորտում լարվածությունն աճում է: Նախարար Արսեն Թորոսյանի նշանակած Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը երեկ սկանդալ է սարքել Բժշկական համալսարանում:
-
25.10.2018|
13:20
Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի և Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի ունեցած ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ, որոնք հիմնվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365-րդ հոդվածի վրա:
-
25.10.2018|
13:18
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Կաթողիկոսին Վատիկանում ընդունել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը:
-
25.10.2018|
13:17
Հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար և երկրի ամենահարուստ գործարար Բիձինա Իվանիշվիլին գտնում է, որ ընտրությունները կարող են ավարտվել մեկ փուլով:
-
25.10.2018|
13:16
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ընդունել է ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շլիկի գլխավորած պատվիրակությանը:
-
25.10.2018|
13:15
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան երեկ ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին։ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար խոսքի ազատությունը կարևորագույն առաջնահերթություններից մեկն է և հավելել, որ մամուլի ազատության աստիճանն այժմ մեր երկրի համար գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա:
-
25.10.2018|
13:08
Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան հանդես կգա Հայաստանում «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով: Համերգային երեկոն կանցկացվի նոյեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
-
25.10.2018|
11:10
Երեկ Ազգային ժողովն առաջին քայլն արեց իր ինքնալուծարման ճանապարհին: Ինքնին հասկանալի էր, որ մթնոլորտը նման էր հանգուցյալի հոգեհանգստին, կիսադատարկ դահլիճ ու լուրջ դեմքեր:
-
25.10.2018|
10:41
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Մոսկվա է մեկնել` հիմնավորելու իր երկրի դուրս գալը միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից` գրում է Պիեռ Ավրիլը Le Figaro-ում: