-
24.10.2018|
13:25
Հոկտեմբերի 25-ին` ժամը 19.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացվելու է յուրօրինակ համերգային ծրագիր:
-
24.10.2018|
12:19
ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ուզում է պարզաբանել՝ այսօրվա իր առաջադրումը վարչապետի պաշտոնում կրում է ֆորմալ բնույթ:
-
24.10.2018|
12:17
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հատուկ նիստում բացահայտեց, որ պատգամավորներից մեկի նկատմամբ գործ է քննվում, նա անցնում է կաշառքի գործով: Փաշինյանը չհնչեցրեց պատգամավորի անունը:
-
24.10.2018|
12:16
Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել համաներում հայտարարելու որոշման նախագիծը: Համաներում հայտարարվել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ:
-
24.10.2018|
12:14
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը վայր է դնում պատգամավորական մանդատը` խորհրդարանի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Ռուզաննա Մուրադյանը ՀՀԿ-ական այն պատգամավորներից էր, որ կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որին ՀՀԿ-ի հիմնական մասը դեմ էր:
-
24.10.2018|
12:13
Վաշինգտոնը կոնկրետ քայլեր կձեռնարկի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ին Փարիզում հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Մոսկվայում Պուտինի հետ բանակցություններից հետո:
-
24.10.2018|
12:13
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Աժ-ի՝ 2018-ի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Աժ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը:
-
24.10.2018|
12:11
Աժ-ն քննարկում է վարչապետի ընտրության հարցը։ Հայտարարելով, որ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ այս առաջադրումը ֆորմալ է և իրենք նպատակ չունեն այժմ ընտրել Նիկոլ Փաշինյանին։
-
24.10.2018|
11:39
Վեցերերդ գումարման Ազգային ժողովը դարձել է աշխարհի ամենաուրախ թատրոնը, որտեղ բեմադրվում է իրականում ողբերգություն, բայց դերասաններն այնքան են դերի մեջ մտել, որ խորապես հավատում են, թե դա իրենց կյանքն է ու իրենք են գրում պիեսը:
-
24.10.2018|
11:11
ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի սառը պատերազմն ավարտվեց 1987-ի դեկտեմբերի 8-ին, երբ Վաշինգտոնն ու Մոսկվան ստորագրեցին փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը, որ նախատեսում էր ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր բոլոր միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության հրթիռային համակարգերի ոչնչացումը: