-
21.10.2018|
23:59
ԿԸՀ-ն հրապարակել է Հայաստանի 49 համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցության նախնական տվյալները ժամը 17:00-ի դրությամբ: Ձայնի իրավունք ունեցող 217,708 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 76,707-ը, կամ 35.23 տոկոսը:
-
21.10.2018|
23:58
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանք է հղել Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ. «Շնորհավոր 2800-ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երևան:
Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ` Հայաստանում, Արցախում և արտերկրում:
-
21.10.2018|
23:57
Միջազգային հանրությունը դատապարտում է ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունը սաուդական հյուպատոսարանում և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել նրա մահվան հանգամանքների շուրջ:
-
21.10.2018|
23:55
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, որտեղ մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին, որին ներկա էին Լիբանանի նախագահի, կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ:
-
21.10.2018|
23:46
Հանրապետության մի շարք մարզերում այսօր կայացած ՏԻՄ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 94.222 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.28 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
-
21.10.2018|
18:03
Հայաստանում բազմաթիվ երեխաներ դուրս են ընտանեկան խնամքից: «Երևան» քառակը որոշել է բարեգործական համերգով մարդկանց ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել այս երեխաների խնդիրների վրա:
-
21.10.2018|
16:36
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձ է հղել Երեւանի հիմադրման 2800 ամյակի առթիվ. «Սիրելի երևանցիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս համայն հայության մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։
-
21.10.2018|
16:36
Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանանում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է Լիբանանում գործող հայ ավանդական կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի և ՌԱԿ-ի ներկայացուցիչներին` ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ատենապետ Հակոբ Բագրատունու, ՍԴՀԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Սեպուհ Կալպակյանի և ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Ավետիս Դաքեսյանի գլխավորությամբ:
-
21.10.2018|
16:35
Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
-
21.10.2018|
16:33
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս կգա 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից: