-
20.10.2018|
23:19
Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ:
-
20.10.2018|
23:18
Մակեդոնիայի խորհրդարանը կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, որոնք հաստատում են երկրի նոր՝ Հյուսիսային Մակեդոնիա անվանումը: Այժմ սահմանադրական փոփոխությունների օրինագիծը պիտի ստորագրի նախագահ Գյորգե Իվանովը:
-
20.10.2018|
23:17
Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը խոստացել է բացահայտել սաուդ լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը:
-
20.10.2018|
23:16
Աֆղանստանում խորհրդարանական ընտրություններն ընթանում են լարված մթնոլորտում, բազմաթիվ ընտրատեղամասեր փակ են, կան հաղորդումներ պայթյունների և զոհերի մասին:
-
20.10.2018|
23:15
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լիբանան: Բեյրութում դիմավորման արարողությունից հետո Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի նախագահի նստավայր, որտեղ կայացել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի և Լիբանանի նախագահի հանդիպումը:
-
20.10.2018|
14:02
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների:
-
20.10.2018|
14:01
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակասական գնահատականներ է տվել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սաուդ ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մասին Սաուդյան Արաբիայի խոստովանությանը: Նա լրագրողի սպանությունն «անընդունելի» է անվանել, սակայն Էր Ռիադի բացատրությունը «վստահության արժանի» համարել:
-
20.10.2018|
14:00
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ.
-
20.10.2018|
13:59
«Ժամանակը» գրում է. «Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը փորձել է տարբեր սխեմաներով թաքցնել իր ունեցվածքի ծագման սկզբնաղբյուրը, սակայն մեր իրականության մեջ ոչինչ գաղտնի հնարավոր չի պահել:
-
20.10.2018|
13:58
«Վիլնյուսը բացառիկ է նշում է Երևանի 2800-ամյակը. քաղաքի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են Հայաստանի եռագույնի գույներով: Սա և զարմանալի է, և գեղեցիկ: Ես երախտագիտություն եմ հայտնում քաղաքապետ Ռեմի Սիմասիուսին և Վիլնյուսի քաղաքապետարանին: Լիտվայի սիրելի ընկերներ, շնորհակալ եմ», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։