-
19.10.2018|
14:18
Հոկտեմբերի 21-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի տեղեկությանը, թե Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ ներգրավված են նաև համայնքային դպրոցները։
-
19.10.2018|
14:17
«Փաստը» գրում է. ««Բարիկադներ քանդելու» հայտարարություններն ու ՔՊ–ականների այս կարգի այլ մեկնաբանությունները շատ ավելի լուրջ ու խորքային պատճառներ ունեն:
-
19.10.2018|
14:13
«Ժամանակը» գրում է. «ՀՀԿ վերնախավը վերջնականապես որոշում է կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող է գոնե լինել չորրորդ ուժը և ներկայացված լինել խորհրդարանում:
-
19.10.2018|
14:12
«Հրապարակը» գրում է, որ արտախորհրդարանական ուժերի հետ կոնսոլիդացիայի մտադրություն ունեցող Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին։
-
19.10.2018|
14:11
Աժ հատուկ նիստը, որի ժամանակ պետք է անցկացվի վարչապետի ընտրությունը, տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։ Ըստ Սահմանադրության՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Աժ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:
-
19.10.2018|
14:10
Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը` ասել է ԱԳնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ երեկ ընդունելով ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին։
-
19.10.2018|
14:09
ԵՄ ղեկավարները Բրյուսելում գումարած ժողովում կոչ են արել Մոսկվայի նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ՝ ի պատասխան միության անդամ երկրներին հաքերային գրոհների ենթարկելու ռուսների գործելակերպին:
-
19.10.2018|
14:07
ՀՀԿ-ն երեկ Գործադիր մարմնի նիստ է հրավիրել, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
-
19.10.2018|
13:50
Հոկտեմբերի 18-ին մեկնարկեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում փառատոնը 9 համերգային երեկոների միջոցով կներկայացնի 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը՝ մանկական դաշնամուրային գործերից մինչեւ մեծածավալ երաժշտական կտավները։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցնում է խորհրդանշական հոբելյանի ներքո. այս տարի նշվում է Խաչատրյանի 115-ամյակը։
-
19.10.2018|
13:46
Հայացք պուտինյան տարիներին ռուսերեն «տրամադրություն» բառի միջոցով, որ նկարագրում է, բացահայտում ու վերլուծում այս երկիրը, որ որևէ երկրի հետ հնարավոր չէ համեմատել` գրում է Վերնոնիկա Դորմանը Liberation-ում: