-
18.10.2018|
22:23
Հունաստանի վարչապետը հայտարարել է, թե հանձնառու է Մակեդոնիայի անվանափոխության համաձայնությանը, չնայած այս հարցով բանակցող ԱԳ նախարարը երեկ հրաժարական է տվել:
-
18.10.2018|
22:21
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: «Խոր վշտով ընդունեցի Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի լուրը:
-
18.10.2018|
22:20
Հայաստանը ղարաբաղյան խնդրի կարագավորման շուրջ աշխատում և բանակցում է Հայաստանի դիրքորոշման շրջանակներում` կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Հայաստանում առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի «հող խաղաղության դիմաց» հայտարարությանը։
-
18.10.2018|
22:19
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե պատրաստվում է անցանկալի անձանց ցուցակում ներառել ֆրանսիացի երեք լրագրողների, որ Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին այցելել են Արցախ:
-
18.10.2018|
22:18
Գերմանիայի, Ֆրանսիայի, Լյուսքեմբուրգի ու Բելգիայի ղեկավարները երեկ երեկոյան՝ Եվրամիության ծանր գագաթաժողովից հետո, որոշել են լիցքաթափվել ու հարյուրավոր զբոսաշրջիկների նման, երեկոն անցկացնել Բրյուսելի կենտրոնական հրապարակում՝ գարեջրի սեղանի շուրջ:
-
18.10.2018|
22:17
Կառավարության այսօրվա նիստից հետո ոստիկանապետ Վալերի Օիսպյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ դեկտեմբերին նախատեսված ընտրություններն անցկացնելու են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան։
-
18.10.2018|
22:15
«Պետական կառավարման մարմինները չպետք է որևէ կերպ ներգրավված լինեն նախընտրական գործընթացներում»` կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
-
18.10.2018|
18:16
Մոլդովայի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն էին տվել Սահմանադրության մեջ եվրաինտեգրացման վերաբերյալ կետ մտցնելու օրինագծին, բայց երկրորդ ընթերցմամբ այն չի անցել:
-
18.10.2018|
18:14
Ինչ պատահեց նոր իշխանություններին, որ հանկարծ որոշեցին նախկինների հանդեպ այդքա՜ն հանդուրժող դառնալ, «հին» սկանդալային դեմքերին բերել իշխանության և նաև հայտարարել, թե ապագայում «բարիկադներից այն կողմ» կանգնած մարդիկ ևս կլինեն իրենց ցուցակում։
-
18.10.2018|
16:42
ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահները բացատրություն են պահանջում լրագրողի անհետացմանը` ջանալով պահպանել իրենց հարաբերությունները Էր Ռիադի հետ` գրում է Բենժամեն Բարտը Le Monde-ում: