-
18.10.2018|
11:02
«Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում։ Գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալությունից մի քանի օր անց Օսկանյանը փորձել է մեկնել Հայաստանից, սակայն նրան արգելել են։ Օսկանյանի անունը շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով։
-
18.10.2018|
11:02
Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վիրավորական է համարում վերլուծությունները, թե հետագայում Լույս» դաշինքը ստանձնելու է խորհրդարանում կեղծ, գրպանային ընդդիմության դերակատարությունը:
-
18.10.2018|
11:00
Երեկ ՀՀ-ն Չինաստանից շտապ բուժօգնության 200 նոր ավտոմեքենա է նվեր ստացել: Հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Էրլոնգը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
-
18.10.2018|
10:58
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջին պաշտոնական այցը Մոլդովա ուղեկցվում է բողոքի ակցիաներով: Նախօրեին մինչ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը դիմավորում էր նրան Քիշնևում՝ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության մոտ տասնյակ ցուցարարներ Թուրքիայի նախագահի դեմ պաստառներ էին պարզել՝ վանկարկելով՝ «Էրդողանը բռնապետ է»:
-
18.10.2018|
10:57
14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում չընտրվելու կանխավարկածով որպես վարչապետի թեկնածու առաջադրվելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է համարում։
-
18.10.2018|
10:56
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ հոկտեմբերի 17-ին կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են առողջապահության, սպորտի և երիտասարդության, պետական ֆինանսների կառավարման և տնտեսական երկխոսության ոլորտներին առնչվող՝ ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումները:
-
18.10.2018|
10:55
Ստամբուլում 90 տարեկանում մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը: Ցավալի լուրը հայտնել են թուրքական լրատվամիջոցները: Բժիշկների խոսքերով, վերջին ժամերին Գյուլերը վերակենդանացման բաժանմունքում էր գտնվում, նրա սիրտը երկու անգամ կանգ էր առել:
-
18.10.2018|
10:54
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական գործընթացներին և հետագա զարգացումներին վերաբերող հարցեր:
-
18.10.2018|
10:06
Times-ը պարզել է, որ բրեկզիտի անցումային շրջանը, որ պիտի սկսվի 2019-ի մարտի 29-ին ու տևի 19 ամիս, կարող է երկարել: Առևտրի հարցերով նախարար Լիամ Ֆոքսը գտնում է, որ անցումային շրջանը կարող է տևել մինչև 2020-ը:
-
17.10.2018|
23:46
Մշակութային ալիքի և Մշակութային ռադիոյի համատեղ ջանքերով մեկնարկում է Մշակութային ալիքի «A21TV AWARD 2018» մրցույթի հայտագրումը: Մասնակցել կարող են բոլորը,եթե չեն գերազանցում 16-35 տարեկանների շեմը: Մրցույթը այս տարի ընդգրկում է ՝ կինոարվեստը, երգարվեստը, կերպարվեստը, լուսանկարչությունը: