-
16.10.2018|
14:16
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն առաջիկայում կկայանա` Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ վարչակազմում քննարկվում է Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման հարցը։
-
16.10.2018|
14:14
ԱՄՆ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահության ջանքերին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը։
-
16.10.2018|
14:13
Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին։ Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ փաթեթի կարևորագույն նպատակը Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումն է։
-
16.10.2018|
14:12
Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին ամբողջությամբ խզել է միջեկեղեցական հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ։ Սա ռուսական եկեղեցու պատասխանն էր Կոստանդնուպոլսի հոգևոր առաջնորդներին, որոնք ընդառաջելով Կիևի խնդրանքին, օրեր առաջ չեղարկել էին 1686-ի որոշումը, որով Կիևի թեմը հանձնվել էր Մոսկվայի պատրիարքությանը:
-
16.10.2018|
14:11
ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա` հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
-
16.10.2018|
14:10
Երևանի ընդհանուր իրավասությանն դատարանը որոշել է ևս երկու ամսով երկարաձգել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։ Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նախաքննական մարմնի հիմնավորմամբ` Գրիգորյանը ազատության մեջ կխոչընդոտի նախաքննությանը և նոր հանցագործություն կկատարի։
-
16.10.2018|
14:09
Իտալիան այս շաբաթ Բրյուսելում Եվրամիության ղեկավարների հավաքում կառաջարկի վերագանգնել ռուսաստանյան փոքր և միջին բիզնեսի ֆինանսնավորման հնարավորությունը:
-
16.10.2018|
14:08
Նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 15-ի հրամանագրերով՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Գեղամ Գևորգյանը՝ գյուղատնտեսության նախարար:
-
16.10.2018|
14:07
Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այսօր կարևոր օր է և Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ, որի հիմնական իմաստը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ՝ այս շրջափուլի արդյունքներով մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը, բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»։
-
16.10.2018|
14:06
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական քարտուղար Մայք Պոմպեոյին կարգադրել է անհապաղ մեկնել Սաուդյան Արաբիա և տեղեկություններ ստանալ լրագրող Ջամալ Հաշոգիի առեղծվածային անհետացման մասին:
v class="footer-links">
ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ