-
15.10.2018|
18:51
Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ կենդանի օրգանիզմները ունակ են բնակվելու Ծիր Կաթինի ողջ տարածքում՝ տարբեր տիեզերական օբյեկտների օգնությամբ, այդ թվում՝ երկնաքարեր, աստերոիդներ և գիսաստղեր` տեղեկացնում է Science Alert-ը:
-
15.10.2018|
18:49
Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու կոչվող փողոցն անվանափոխվել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր, 2007-ին սպանված Հրանտ Դինքի անունով, գրում է «Ակօս»-ը:
-
15.10.2018|
18:48
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է ոլորտում օպտիմալացումների մասին: Լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նշել է, որ դրա շրջանակներում որոշ բուհեր և ինստիտուտներ կարող են միավորվել:
-
15.10.2018|
18:47
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստահաղորդման եթերում հայտարարել է, որ Ռուսաստանն ունի С-600 և С-700 հակաօդային պաշտպանության համակարգեր:
-
15.10.2018|
18:47
Ճապոնիայում ավելի մեծ թվով ընկերություններ ու դպրոցներ են կոչ անում իրենց սաներին ու աշխատակիցներին լաց լինել՝ սթրեսը հանելու և հոգեկան առողջությունը պահպանելու համար, հայտնում է The Japan Times-ը:
-
15.10.2018|
18:46
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: «Հույս ունենք՝ այդ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը կհասկանա, որ երկրի կայուն զարգացման համար դրանից բացի այլ ճանապարհ չկա», - ասված է հաղորդագրությունում:
-
15.10.2018|
18:45
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ կոչ են անում Սաուդյան Արաբիայի իշխանություններին՝ մասնակցել լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հետաքննությանը և պատասխանել նրա սպանության մեղադրանքներին, որ հնչում են Էր-Ռիյադի հասցեին:
-
15.10.2018|
18:44
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ իրավապահները հրաժարվել են իրեն նոր մեղադրանք առաջադրել: Այսօր ավելի վաղ նա հայտարարել էր, որ զրպարտության հոդվածով նոր մեղադրանք են առաջադրում իրեն։
-
15.10.2018|
18:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին:
-
15.10.2018|
18:42
Քենսինգթոնյան պալատը հայտնում է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին երեխայի են սպասում: Եղիսաբեթ 2-րդ թագուհու կրտսեր թոռան՝ արքայազն Հարիի և դերասանուհի Մեգան Մարքլի առաջնեկը լույս աշխարհ կգա 2019-ի գարնանը: