-
15.10.2018|
12:57
Հոկտեմբերի 15-ից 17-ը Հայաստանի առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ: Հոկտեմբերի 18-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
15.10.2018|
12:49
«Եդինայա Ռոսիային» Երևանում հազիվ հրաժեշտ տված ու նրանցից լսած, որ միշտ իր կողքին են լինելու` Գագիկ Ծառուկյանը անցավ ուկրաինական ալիքին:
-
15.10.2018|
12:46
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլտոնը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 20-ին աշխատանքային այց է կատարելու Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան երթուղիով:
-
15.10.2018|
12:43
Ռուս ուղղափառ եկեղեցու սրբազան սինոդը համարժեք ու կոշտ պատասխան կտա Կոսնստանդնուպոլսի պատրիարքարանի սինոդի որոշմանը Ուկրաինայի հարցում` հայտարարելէ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մամլո քարտուղար Ալեքսանդր Վոլկովը:
-
15.10.2018|
02:02
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե Կիևի ուղղափառ եկեղեցին երբեք չի եղել և չի լինի Ռուս ուղղափառ եկեղեցու ենթակայության տակ:
-
15.10.2018|
02:00
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Լյուսեմբուրգում մասնակցելու է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
-
15.10.2018|
02:00
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, որ երկու տարի Թուրքիայում կալանքի տակ մնալուց հետո՝ երեկ վերադարձել է հայրենիք: «Թուրքական բանտից Սպիտակ տուն 24 ժամում՝ վատ չէ», - ընդունելով հոգևորականին՝ ասել է Դոնալդ Թրամփը:
-
15.10.2018|
01:59
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շատ արդյունավետ է որակել հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Նոր թափ ենք հաղորդում զբոսաշրջությանը և առևտրին», - գրել է Կանադայի վարչապետը Ֆեյսբուքում՝ հրապարակելով իր և վարչապետ Փաշինյանի լուսանկարը:
-
15.10.2018|
01:58
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է խստորեն պատժել Սաուդյան Արաբիային, եթե պարզվի, որ 10 օր առաջ անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին սպանվել է Ստամբուլում՝ իր երկրի հյուպատոսարանի տարածքում։
-
15.10.2018|
01:49
Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թեհրանի համալսարանում հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները հոգեբանական և տնտեսական ճնշումներով փորձում են Իսլամական Հանրապետությունում իշխանափոխություն անել։