-
13.10.2018|
21:22
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բանակցություններից հետո հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
-
13.10.2018|
21:18
Bloomberg հանդեսն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նրան ներկայացնելով որպես «Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող մարդ, որը քաղաքականություն է վերադառնում նոր կառավարությանը մարտահրավեր նետելու համար»:
-
13.10.2018|
21:16
Զավեշտալի է, որ 2013-ից ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտի գնից` լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Սա զարմանալի է:
-
13.10.2018|
21:15
Վարչապետ դառնալու խնդիր իմ առաջ չեմ դնում և չեմ կարծում, թե դա ճիշտ կլինի` «Bloomberg»-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
-
13.10.2018|
21:14
Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին` ուղեկցությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի:
-
13.10.2018|
21:13
ՀՀԿ-ն դեռևս վերջնական քննարկում չի ծավալել արտահերթ, կամ «ափալ-թափալ» ընտրություններին մասնակցնելու վերաբերյալ` ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
-
13.10.2018|
21:12
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այս շաբաթվա սկզբին այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ` հաղորդում է «Կոմերսանտ»-ը` հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
-
13.10.2018|
21:11
Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին պատրաստ է խզել միջեկեղեցական հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ` «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ռուսական եկեղեցու արտաքին հարաբերությունների ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը:
-
13.10.2018|
21:11
Հոկտեմբերի 23-ին Աժ քննարկմանը կներկայացվի դատապարտյալների համաներման նախագիծը` լրագրողների հետ զրույցում հայտնեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ դա լինելու է «ամենածավալուն համաներումը»:
-
13.10.2018|
21:10
Երևանի նորընտիր քաղաքապետն այսօր հանդիսավոր երդումը սկսեց երևանցիներին ուղղված սիրո խոստովանությամբ: Հայկ Մարությանը երդվեց պահպանել Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները: Ասաց՝ մեկ առ մեկ հիշում է քարոզարշավի ընթացքում երևանցիներից ստացած հանձնարարությունները, փորձելու են հերթով կատարել: