-
12.10.2018|
14:33
Նախագահ Արմեն Սարգսյանւ հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ, որ Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
-
12.10.2018|
14:32
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ: Էստոնիան ՖՄԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ:
-
12.10.2018|
14:32
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առավոտյան ժամը 08:45-ից շարունակվում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքները:
-
12.10.2018|
14:29
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջան այցի շրջանակներում կայցելեի Հայաստան:
-
12.10.2018|
14:28
Երևանի Հանրապետության հրապարակում երեկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի գալա համերգի բացման արարողությունն աշխարհին ծանոթացրեց Հայաստանի հազարամյակների պատմությանը: Շքեղ գունային ու լուսաձայնային շոուի միջոցով համերգի կազմակերպիչները րոպեների ընթացքում ներկայացրին Հայաստանի ու հայ ժողովրդի անցած ուղին` Տիգրան Մեծի Ծովից ծով Հայաստանից մինչև 2018-ի թավշյա հեղափոխություն:
-
12.10.2018|
14:27
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:
-
12.10.2018|
14:26
Ես երբեք նման մեկնաբանություններ չեմ անում` «Շառ Ազնավուր» կենտրոնում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տպավորություն ունի Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
-
12.10.2018|
14:24
Անկարան ու Վաշինգտոնը համաձայնության են եկել ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման և Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման հարցում` գրում է The Washington Post-ը՝ անանուն ամերիկացի պաշտոնյաներին և այլ աղբյուրներին հղումով:
-
12.10.2018|
14:22
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է, որ մինչև հունվար Ռուսաստանը կհստակեցնի ԵԽԽՎ վերադառնալու վերաբերյալ դիրքորոշումը:
-
12.10.2018|
14:19
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը, որի ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին: