-
11.10.2018|
18:44
Հայաստանն այսօր կենդանի է և հարուստ. հարուստ է իր Սփյուռքով, որը Հայաստանը դարձրեց համաշխարհային երկիր: ՖՄԿ գագաթնաժողովում ասաց կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:
-
11.10.2018|
18:43
Հայաստանը հիշատակվեց որպես մի երկիր, որը բերում է աշխարհին նոր հույս, այն պարագայում, երբ միջազգային հանրությունը ժամանակ առ ժամանակ խոր հարցադրումներ ունի` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ասաց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:
-
11.10.2018|
18:42
Աշխարհը Ֆրանկոֆոնիայի կարիք ունի. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ասաց Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն:
-
11.10.2018|
18:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՖՄԿ Երևանի գագաթաժողովում խոսեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին։
-
11.10.2018|
18:40
Ես շատ հպարտ եմ Երևանում կազմակերպված համաժողովին մասնակցելու համար՝ հաշվի առնելով այն կապերը, որ կապում են մեր երկու երկրներին`
ՖՄԿ գագաթնաժողովում ասաց Լիբանանի նախագահ Միշել Աունը: Նա խոսեց լեզուներ սովորելու կարևորության մասին: «Կյանքի ընթացքում սովորելով նոր լեզուները՝ մարդը հարստանում է»,- նկատեց Լիբանանի նախագահը:
-
11.10.2018|
18:39
Միասին ապրելն ավելի հեշտ է, երբ խոսում ենք մեկ լեզվով` ՖՄԿ գագաթնաժողովում ասաց Մոնակոյի իշխան Ալբերտ 2-րդը: Նա կարևորեց միասնական ջանքերով ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարը, որ ամբողջ մարդկության կարևոր խնդիրներից է:
-
11.10.2018|
18:38
Նիգերը ֆրանկոֆոնիայի ակունքն է, ամեն ինչ արել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության զարգացման և պահպանման համար` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ասաց Նիգերի նախագահ Մահամադու Իսուֆուն:
-
11.10.2018|
18:37
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայ ժողովրդին, հիշատակեց Շառլ Ազնավուրին և նշեց, որ նա ֆրանսերենի բոլոր նրբերանգները մանրամասն տեսնում էր:
-
11.10.2018|
18:36
Շնորհակալություն ձեր ընդունելության համար: Երևանում մեկնարկած ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովին ելույթի ժամանակ այսպես ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
-
11.10.2018|
18:35
Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում ֆրանսիացիների հոգում` Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի բացման ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նախ շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար, ապա շնորհավորելով՝ «գագաթաժողովը լավագույնս կազմակերպելու համար»։