-
10.10.2018|
22:40
Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
-
10.10.2018|
22:39
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան և Ադրբեջան երկու շաբաթից», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենթը Բաքվում բրիֆինգի ժամանակ:
-
10.10.2018|
22:39
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործարար համաժողովի փակմանը։
-
10.10.2018|
22:38
Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Գաբրիել Ղազարյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
-
10.10.2018|
22:37
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրամանով Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ:
-
10.10.2018|
22:37
Աժ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, նախատեսվում է Բաբլոյանի հանդիպումը ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հոկտեմբերի 13-ին Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ժնև` մասնակցելու Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին:
-
10.10.2018|
22:36
Այսօր կայացել է Աժ նախագահ Արա Բաբլոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը:
-
10.10.2018|
22:35
Երևանի հիմնի հնչյունների ներքո «Իմ քայլը» դաշինքի 57, «Լույս» դաշինքի 3 ու ԲՀԿ-ի 5 անդամների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը:
-
10.10.2018|
22:34
Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի մարզերն այսօրվանից նոր մարզպետեր ունեն, երեքն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են։
-
10.10.2018|
22:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խելամիտ որոշում է համարում Աժ ՀՀԿ խմբակցության հայտարարությունը, որ՝ խմբակցությունը «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»: