10.10.2018|
11:32
Հոկտեմբերի 10-11-ը, 14-ին Հայաստանի առանձին շրջաններում, 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-7 աստիճանով: Երևանում հոկտեմբերի 10-11-ը՝ հատկապես երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ անձրև, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: