-
09.10.2018|
21:34
Հոկտեմբերի 8-ին Ռումինիայի Խորհրդարանը ավարտին է հասցրել անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի վավերացման գործընթացը (Ռումինիայի Խորհրդարանի ստորին պալատը վավերացրել էր հունիսի 27-ին)` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:
-
09.10.2018|
21:28
Սուրբ գահի մամլո ծառայության ղեկավար Գրեգ Բերքը մեկնաբանություն է տարածել Հռոմի Ֆրանցիսկոս պապի ընկնելու կապակցությամբ` տեղեկացնում է Giornalettismo-ն։ Բերքի խոսքով՝ Հռոմի պապը ընկել է «Սուրբ Մարթա» հյուրանոց վերադառնալու ճանապապարհին։
-
09.10.2018|
21:24
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին:
-
09.10.2018|
21:21
Ամփոփելով Հայաստանում իր դիվանագիտական գործունեությունը, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է. «Ուզում եմ հստակ լինել՝ ես պայծառատես չեմ։ Սոցիալական հարթակներում շատ շահարկումներ հնչեցին, բայց ոչ ես, ոչ ԱՄՆ դեսպանատունը չէինք կանխատեսել ապրիլ-մայիսի իրադարձությունները, բայց երբ ես խոսում էի մարդկանց հետ Հայաստանի տարբեր մասերում, տեսնում էի նրանց շրջանում մեծացող հուսախաբությունը, վրդովմունքը։
-
09.10.2018|
21:20
Իսրայելն ի վիճակի չէ հարվածել Սիրիա բերված ռուսական С-300 զենիթահրթիռային համալիրներին` հայտարարել է ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:
-
09.10.2018|
21:19
Ուղերձը շատ բարդ ու գաղտնի չէ: Ի պատասխան հարցի, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրած Ջոն Ադամսի գիրքն ինչ ուղերձ էր պարունակում, լրագրողներին ասաց դիվանագիտական գործունեությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
-
09.10.2018|
21:18
ՀՀ-ում դիվանագիտական գործունեությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ անկախության օրվա առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ի՞նչ էր նկատի ունեցել ուղերձում՝ ասելով, որ առաջիկա ամիսներին ի հայտ կգան հնարավորություններ ԼՂ հարցի լուծման համար, այն դեպքում, երբ նույն ուղերձը եղել էր նաև Ադրբեջանին:
-
09.10.2018|
21:17
Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է:
-
09.10.2018|
21:13
Անթալիայում Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովի ժամանակ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել «տարածքների 20 տոկոսի օկուպացիայի, Հայաստանի և Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր լինելու» մասին:
-
09.10.2018|
21:12
Գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածով` ասել է նրա փաստաբան Կարեն Բատիկյանը։ Մայրապետյանը մեղքը չի ընդունում։ Հարցին, թե այս գործը կապ ունի՞ «Մարտ 1»-ի գործի հետ, փաստաբանն ասաց, որ ոչ։