-
09.10.2018|
21:09
Եվրոպայում և Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործում մեր երկիրը փորձելու է նշանակալի դեր խաղալ: Այս մասին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
-
09.10.2018|
21:06
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին:
-
09.10.2018|
17:52
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտոմբերի 9-ին գումարած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Ֆելիքս Ցուլակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Կամոյի Գրիգորյանին տալու վերաբերյալ:
-
09.10.2018|
14:22
«Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ տեքստը կհրապարակեն քիչ անց:
-
09.10.2018|
14:21
Հայաստանը ոչ սովորական ներքաղաքական իրավիճակում է գտնվում, և քաղաքական ուժերի պարտավորությունն է փորձել ստեղծված իրավիճակը հաղթահարել բանակցությունների քաղաքական տրամաբանության մեջ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը
-
09.10.2018|
14:19
«Փաստը» գրում է. «Վերջերս կուսակցություն դարձած «Սասնա ծռեր» խմբավորման անդամները կարծում են, որ Փաշինյանը շատ մեղմ է՝ իրենց բառերով՝ նախկին ռեժիմի մնացորդների նկատմամբ:
-
09.10.2018|
14:18
Հայաստանի նպատակն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում իր նախագահության երկու տարում լրացուցիչ բովանդակություն ավելացնել Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական համագործակցությանը` ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
-
09.10.2018|
14:16
Բարսելոնայի Սան Անդրեու գերեզմանատանը հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել համաշխարհային ճանաչում վայելող օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորությունը:
-
09.10.2018|
14:15
«Հրապարակը» գրում է. «Կիրակի մի նոր քրեական բոթ տարածվեց, որը պաշտոնական հաստատում ստացավ միայն երկուշաբթի՝ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին:
-
09.10.2018|
14:12
Ամիսներ առաջ Հայաստանի սահմանը հատելիս ձերբակալված ու երկու ամիս կալանավորված 16-ամյա թուրք պատանի Ալի Ումութ Օզմենը Թուրքիա վերադառնալուց հետո առաջին հարցազրույցն է տվել թուրքական լրատվամիջոցներին: