-
08.10.2018|
23:15
«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ԱԺ ճեպազրույցներում շեշտեց՝ քաղաքական բոլոր ուժերը պետք է շատ հստակ հայտարարեն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում պատրաստվու՞մ են վարչապետի թեկնածու առաջադրել, թե՞՝ ոչ, համաձա՞յն են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին:
-
08.10.2018|
23:13
«Դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալը վտանգավոր քայլ է»` խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ շեշտելով, որ «դրա արդյունքում կարող ենք ունենալ միահեծան Ազգային ժողով», և չի կարող ձևավորվել իրական ընդդիմություն։
-
08.10.2018|
23:12
«Չնայած Հայաստանում քաղաքական անկայունության որոշակի պահպանմանը, համագործակցության կոնկրետ ուղղություններով նպատակաուղղված աշխատանք է իրականացվում», - ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը «Իզվեստիային» հարցազրույցում:
-
08.10.2018|
23:11
Երկօրյա համաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նախարարական համաժողովում հիմնականում քննարկում են գագաթաժողովի օրակարգային հարցերը, համաձայնեցվում են ընդունվելիք հայտարարությունները, ստորագրվելիք փաստաթղթերը:
-
08.10.2018|
23:04
Ժամկետից շուտ հաղթական եզրագծի հասցնելով Մաքգրեգորի հետ մենամարտը՝ Հաբիբ Նուրմագոմեդովը պաշտպանել է միջին քաշային կարգում UFC վարկածով չեմպիոնական տիտղոսը:
-
08.10.2018|
23:02
France Football ամսագիրը հայտարարել է «Ոսկե գնդակի» հնարավոր առաջին թեկնածուների անունները:
-
08.10.2018|
18:38
Երբ քաղաքական ուժերով պայմանավորվածություն էր ձեռք բերվում մինչև մեկ տարվա ընթացքում ընտրություններ անցկացնելու մասին, հասկանում էինք, որ թե՛ սեպտեմբերը, թե՛ դեկտեմբերը, թե՛ փետրվարը տեղավորվում են այդ մեկ տարվա մեջ։ Այս մասին այօսր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:
-
08.10.2018|
16:00
ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը շրջանառության մեջ է դրել օրինագծեր, որոնք վերաբերում են ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգին։
-
08.10.2018|
14:30
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է հայաստանյան իրականության մեջ նախադեպը չունեցող կամավորության նախագիծ: Սոցիալական պատասխանատվության իր ծրագրերի շրջանակներում նվագախումբը առավել կարևորում է հասարակության բոլոր անդամների ներգրավվածությունը ակտիվ մշակութային կյանքին՝ անկախ տարիքային սահմանափակումներից:
-
08.10.2018|
14:28
Հեղափոխությունը լիներ-չլիներ, ասպարզում գործող քաղաքական կուսակցությունների ճգնաժամն ակնհայտ էր, հեղափոխությունը այդ ճգնաժամը դարձրեց օրակարգի հարց` դնելով նրանց հետագա գոյության խնդիրը: