-
07.10.2018|
21:38
Ֆրանսիայի տաղավարը Ֆրանկոֆոնիայի ավանում գործում է «Հնարավորությունների ֆրանսերեն» ոգով՝ ներկայացնելով ներկայիս Ֆրանսիան: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում կազմակերպված ավանում Ֆրանսիայի տաղավարի պաշտոնական բացումը կայացավ հոկտեմբերի 7-ին:
-
07.10.2018|
21:37
Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու լուրը: Հայտնի չէ, թե նա ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել:
-
07.10.2018|
21:37
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, զինվորների կողքին կանգնած խաղաղության կոչ արեց ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին։
-
07.10.2018|
21:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ծննդյան օրվա առթիվ: ՀՀ վարչապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին:
-
07.10.2018|
21:35
Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը տիեզերքում եղած ՀՀ դրոշը հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
-
07.10.2018|
21:34
Լատվիայում հոկտեմբերի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով՝ առաջին տեղում ռուսամետ համարվող «Համաձայնություն» կուսակցությունն է` ձայների 20 տոկոսով: Երկրորդը (14,5 տոկոս) "KPV LV" կուսակցությունն է, երրորդը` «Նոր պահպանողական» կուսակցությունը (13,5 տոկոս):
-
07.10.2018|
14:36
ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում բացվեց կարի ձեռնարկություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ` Ագարակի վերածննդի 10-ամյակի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի դիմավորեցին երգ ու պարով, աղ ու հացով:
-
07.10.2018|
14:34
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վականիշն ընկել է մինչև 45%. սա վերջին 5 տարում ամենացածր ցուցանիշն է` վկայել են «Общественное мнение» («Հասարակական կարծիք») հիմնադրամի հարցումները, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
-
07.10.2018|
14:34
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում «Յուվեցի» կարոյի սպանության մասին. «Հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։
-
07.10.2018|
14:33
Երևանում հոկտեմբերի 7-ին սկսվեցին Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, որոնց աշխատանքների սկիզբն ազդարարվեց Մշտական խորհրդի նիստում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար- ՖՄԽ-ի նախագահի կողմից: