-
07.10.2018|
14:34
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում «Յուվեցի» կարոյի սպանության մասին. «Հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։
-
07.10.2018|
14:33
Երևանում հոկտեմբերի 7-ին սկսվեցին Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, որոնց աշխատանքների սկիզբն ազդարարվեց Մշտական խորհրդի նիստում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար- ՖՄԽ-ի նախագահի կողմից:
-
07.10.2018|
14:32
Հոկտեմբերի 7-ից, Երևանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի միջոցառումները:
-
07.10.2018|
14:31
Աժ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության գործով հարցաքննվում է ԲՀԿ-ական Աբո Մանուկյանը։
-
07.10.2018|
14:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը հայտնաբերվել է մահացած:
-
07.10.2018|
14:29
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ և հաջողության անկեղծ մաղթանքներս Ռուսաստանի եղբայրական ժողովրդին ծառայելու գործում։
-
07.10.2018|
14:28
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան օրվա առթիվ. «Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական նշանակալի ներդրումը Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա ամուր եղբայրական կապերի եւ փոխադարձ աջակցության վրա:
-
07.10.2018|
14:27
Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աժ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։ Հոկտեմբերի 6-ին, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը, փոխանցում է Քննչական կոմիտեն։ Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը, նրան վիրահատել են:
-
07.10.2018|
14:26
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով ստացա աշխարհահռչակ օպերային երգչուհի, անզուգական Մոնսերատ Կաբալյեի մահվան ցավալի լուրը:
-
07.10.2018|
12:50
Ավարտվեց «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային փառատոնը, որը փակման հանդիսույթը տեղի ունեցավ Ալավերդիում: Այս տարի փառատոնին մասնակցել են 24 թատերախմբեր Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանի դաշնությունից, ֆրանսիայից և Ճապոնիայից: